Ներքին 9 ամիս առաջ - 14:36 21-01-2026

Վերելակը թանկ էր, հարկավոր չէր․ Զորավար Անդրանիկ կայարանի թեքահարթակը բախվում է պատին

Երևանի Զորավար Անդրանիկ կայարանի տարածքում նախատեսված էր էլեկտրական վերելակ (ամբարձիչ), սակայն այն մինչ օրս չի տեղադրվել։

Վերելակի փոխարեն կառուցվել է թեքահարթակ, որից գործնականում հնարավոր չէ օգտվել։ Այն շատ թեք է, իսկ իջնելու ուղղությունը տանում է դեպի պատ։

Oragir.News-ը դիմեց Երևանի քաղաքապետարանին՝ պարզելու, թե ինչո՞ւ է թեքահարթակն այս վիճակում։

«Ձեր կողմից ներկայացված տեսանյութի հատվածում Երևանի քաղաքապետարանի կողմից համաձայնեցված աշխատանքային նախագծով թեքահարթակի փոխարեն պետք է լիներ վերելակ (ամբարձիչ)։

Մասնավորի կողմից իրականացվող աշխատանքների ընթացքում թույլ է տրվել շեղում համաձայնեցված նախագծից։ Շինարարության ավարտի փաստագրման ակտը Երևանի քաղաքապետարանի կողմից կտրամադրվի շինությունը նախագծային տեսքի բերելուց հետո միայն»,- հայտնեցին քաղաքապետարանից։

Կրկնենք, որ այս պահին վերելակ չկա, իսկ կառուցված թեքահարթակը չի ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց անվտանգ և ինքնուրույն տեղաշարժը։ Պարզ չէ, թե ինչու է կառուցվել չափանիշներին չհամապատասխանող, վտանգավոր թեքահարթակ։

Ենթադրելի է, որ թեքահարթակը կառուցվել է որպես դեկորացիա, զբոսաշրջիկներին ցույց տալու համար, թե ինչպես չպետք է կառուցել քաղաքը։ Սա նաև անհարգալից վերաբերմունք է հաշմանդամություն ունեցող քաղաքացու նկատմամբ։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն