Ներքին Միտք 9 ամիս առաջ - 22:11 20-01-2026

Վեդու համայնքապետը, իր պարտականությունները մի կողմ թողնելով, միջամտում է Եկեղեցու ներքին կյանքին

«Իմ հզոր համայնք» խմբակցության ավագանու անդամ Հակոբ Թուրիկյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

Վեդու համայնքապետը, իր անմիջական պարտականությունները մի կողմ թողնելով, ներգրավվել է Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու գործընթացների մեջ՝ վարչական լծակներով ճնշում գործադրելով քահանաների վրա և փորձելով կասկածի տակ դնել Մայր Աթոռի բացառիկ իրավասությունը։

Մինչ Վեդի համայնքը կանգնած է բազմաթիվ չլուծված խնդիրների առաջ՝ ճանապարհներ, սոցիալական հարցեր, գյուղատնտեսական դժվարություններ, համայնքապետը զբաղված է ոչ թե համայնքի օրակարգով, այլ Եկեղեցու դեմ քաղաքական խաղերով։

Վեդու քահանաները հստակ դիրքորոշում են հայտնել, նրանք ենթակա են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի որոշումներին և ճանաչում են միայն Ռուբեն վարդապետ Զարգարյանի թեմակալ լինելու փաստը։

Որպես Վեդի համայնքի ընդիմադիր ավագանի՝ պահանջում եմ, որ համայնքապետը դադարեցնի Եկեղեցու ներքին կյանքին միջամտելը և վերադառնա իր լիազորությունների իրականացմանը՝ ծառայելով համայնքի բնակչին, ոչ թե քաղաքական պատվերներ կատարելուն։

Եկեղեցին վարչական կառույց չէ...

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են

Ձեզ գուցե հետաքրքրի