Արտաքին 9 ամիս առաջ - 10:45 31-12-2025

Ուկրաինացիները ԱԹՍ-ներով հարվածել են Տուապսեին, ռուսները՝ Օդեսային

Ռուսաստանն անօդաչու թռչող սարքով գիշերը հարվածել է Ուկրաինայի Օդեսայի մարզին՝ վնասելով բնակելի շենքերն ու ենթակառուցվածքները: Վիրավորվել է չորս մարդ, այդ թվում՝ երեք երեխա, հայտնել են տեղական իշխանությունները: Գրում է «Ազատությունը»։

Օդեսայի նահանգապետ Օլեգ Կիպերի հաղորդմամբ՝ հարվածները բնակելի, լոգիստիկ և էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ են եղել:

Օդեսայի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակն էլ հավելել է, որ անօդաչուների բեկորներն ու ուղիղ հարվածները վնասել են մի քանի բարձրահարկ բնակելի շենքերի ճակատներ ու պատուհանները:

Օդեսայի վրա հարձակումների վերաբերյալ Ռուսաստանի կողմից մեկնաբանություններ չեն եղել։

Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբի տվյալներով էլ՝ ուկրաինական անօդաչուի հարձակման հետևանքով երկու մարդ Է տուժել, և հրդեհ է բռնկվել Տուապսեի նավթավերամշակման գործարանում:

Հարվածի հետևանքով վնասվել են նավթավերամշակման գործարանի սարքավորումները, մեկ նավահանգստային նավամատույց և հինգ բնակելի շենք:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին