Ներքին 6 ամիս առաջ - 13:45 29-12-2025

Վերջին ձյունը մեզ փրկեց ցրտահարության վտանգից. Սուրենյան

Այս պահին բոլոր լեռնային շրջաններում կա 20-50 սմ բարձրության ձյան ծածկ, և ցրտահարության վտանգ չկա: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Մինչ այս հանրապետության նույնիսկ լեռնային մարզերում, նույնիսկ Աշոցքում ձնածածկույթը բացակայում էր, և կար վտանգ, որ օդի ջերմաստիճանի նվազման դեպքում կարող է ցրտահարվել աշնանացանը, բայց ունեցանք ձյան առատ տեղումներ:

Այս պահին բոլոր լեռնային շրջաններում կա 20-50 սմ բարձրության ձյան ծածկ, և ցրտահարության վտանգ չկա»,- ասաց նա:

Ամենից շատ դիտված