Ներքին 10 ամիս առաջ - 18:48 26-12-2025

Գյումրիում տղամարդուն կյանքից զրկած, ապա Վանաձոր փախած կասկածյալը կալանավորվեց

Երեկ՝ դեկտեմբերի 25-ին, ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչը միջնորդություն էր ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Շիրակի մարզի բնակիչ 50-ամյա Արտուշ Մ.-ի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Վարսենիկ Մկրտչյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց հետո, վերադառնալով խորհրդակցական սենյակից, բավարարել է միջնորդությունը և Արտուշ Մ.-ն, ով կասկածվում է դեկտեմբերի 22-ին Գյումրի քաղաքում Շիրակի մարզի բնակիչ 51-ամյա Հովհաննես Մ.-ին սպանելու մեջ, դատարանի դահլիճից տեղափոխվեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ։

Կասկածյալն իր սև գործն անելուց հետո ճողոպրել էր դեպքի վայրից և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի քրեական ոստիկանության ծառայողների պրոֆեսիոնալ և օպերատիվ աշխատանքի արդյունքում, վարչության պետի պաշտոնակատար Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ, նրան հայտնաբերել էին Վանաձոր քաղաքում և սպանություն կատարելու հիմնավոր կասկածանքով տեղափոխել քրեական ոստիկանության Շիրակի վարչություն, որտեղից էլ ներկայացրել էին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
23:23 Ֆրանսիայում դպրոցականների բողոքի շարժումը կարող է նոր թափ ստանալ

Ձեզ գուցե հետաքրքրի