Ուղիղ եթեր
Ներքին 10 ամիս առաջ - 12:43 05-12-2025

Հայտնաբերվել ու ձերբակալվել է որպես անհայտ կորած որոնվող կնոջը կյանքից զրկած 35-ամյա տղամարդը. նոր մանրամասներ. shamshyan.com

ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնի ծառայողները 2 օր շարունակ հսկայածավալ օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում բացահայտել են դեկտեմբերի 1-ից որպես անհայտ որոնվող, 42-ամյա Արմինե Մ.-ի սպանությունը:

Երեկ՝ դեկտեմբերի 4-ին, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով քրեական ու համայնքային ոստիկանները, հետո նրանց միացած ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները սպանություն կատարելու կասկածանքով Արմավիրի մարզի քաղաքներից մեկում հայտնաբերել ու ոստիկանության Վաղարշապատի բաժին են տեղափոխել Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Երվանդ Ա.-ին:

Վերջինը փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ ինքն է սպանել Արմինե Ա.-ին, երբ իր կողմից վարած «Renault» մակնիշի ավտոմեքենայով իր զոհին որպես պատվիրատու տեղափոխելիս է եղել:

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ՝ Երվանդ Ա.-ն ձերբակալվել է:

Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ հանգամանքներ այս պահին չենք հայտնում:

Քրեական ու համայնքային ոստիկանները երբ օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Արմինե Մ.-ն նստել է «Renault» մակնիշի ավտոմեքենան, որից հետո նրա մասին ոչ մի տեղեկություն չի եղել, նշված մակնիշի մոտ 300-ից ավելի ավտոմեքենաների վարորդներ են վերցվել հսկողության տակ ու ի վերջո տաք հետքերով քրեական ու համայնքային ոստիկաններին հաջողվեց բացահայտել սպանությունը:

Սպանվածը դեկտեմբերի 1-ից որոնվում էր՝ որպես անհայտ կորած, և դեկտեմբերի 3-ին նրա մարմինը հայտնաբերվել էր Գրիբոյեդով բնակավայրի դաշտամիջյան հատվածում՝ մարմնական վնասվածքներով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
17:28 Կարեն Դեմիրճյանի կորուստը մեր երկրի ապագայի կորուստն էր․Ֆիրդուս Զաքարյան
14:00 Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին լիովին առողջ է
21:33 Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն