«Աշտարակ միլկ» ՍՊ ընկերության կաթնամթեքր արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում լաբորատոր փորձաքննության ներկայացված «Կաթնաշոռ դասական 9%» և «Պաղպաղակ՝ կաթնայուղի փոխարինիչով կապուչինոյի համով» 450 գրամ արտադրատեսակներում հայտնաբերվել են անվտանգության նորմերի խախտումներ։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ նշված արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է՝ մինչև խախտումների վերացումը։