Ներքին 7 ամիս առաջ - 20:15 07-11-2025

«Աշտարակ Միլկ». պարզաբանում` ՍԱՏՄ-ի ստուգումների վերաբերյալ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի որոշմամբ, կասեցվել է «Աշտարակ Միլկ» ընկերությանը պատկանող կաթի մթերման երկու արտադրամասերի գործունեությունը՝ Գեղարքունիքի և Լոռու մարզերում:

Oragir.News-ը կապ հաստատեց ընկերության հետ, և «Աշտարակ Միլկ»-ից պարզաբանեցին, որ նշված խախտումները հայտնաբերվել են մթերման երկու կետերում, որոնք վերջին շրջանում գրեթե չեն օգտագործվել, և այնտեղ կաթի մթերում փաստացի չի իրականացվում։ Այսինքն՝ դիտարկումները վերաբերում են տեխնիկական բնույթի տարածքների, ոչ թե արտադրանքի հիմնական շրջանառության կամ սպառողին հասանելի կաթնամթերքի որակին։

Ընկերությունից ընդգծեցին, որ արձանագրված թերությունները վերաբերում են շինությունների և ենթակառուցվածքների վիճակին, որոնք չեն ազդում արտադրանքի անվտանգության կամ որակի վրա։

«Դիտարկումները վերաբերում են տեխնիկական բնույթի տարածքների, ոչ թե արտադրանքի հիմնական շրջանառության կամ մեր սպառողների համար հասանելի կաթնամթերքի որակին։ Արձանագրված թերությունները վերաբերում են հիմնականում շինությունների վիճակին և ենթակառուցվածքային հարցերին, որոնք չեն առնչվում արտադրանքի անվտանգությանը։ Ընկերությունը անմիջապես ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ նշված թերությունները վերացնելու, տարածքները լիովին համապատասխանեցնելու և դրանց հետագա օգտագործումը ապահովելու՝ ՍԱՏՄ բոլոր պահանջներին համապատասխան»։

«Աշտարակ Միլկ»-ի ներկայացուցիչները վստահեցնում են, որ ընկերությունը մշտապես ուշադրություն է դարձնում կաթնամթերքի որակին և անվտանգության միջազգային չափանիշներին։ Ընկերությունը պարբերաբար անցնում է ներքին և արտաքին ստուգումներ, և բոլոր հիմնական արտադրամասերը շարունակում են աշխատել բնականոն ռեժիմով՝ ապահովելով բարձր որակով, թարմ և անվտանգ արտադրանք։

Ամենից շատ դիտված

19:45 Ապօրինությո՞ւն, թե՞ անհայտ օրենք․ 25-օրյա հավաքների կանչվածներին արգելում են դուրս գալ ՀՀ-ից
09:00 24 մլն՝ դստեր կողմից, 28 մլն՝ հորից. Աբովյանի համայնքապետի ընտանեկան նվիրատվությունների անատոմիան
16:32 Կտրած-ծակած վերքերով Սպիտակի հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշենի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը
13:05 ՔՊ-ն հունիսի 7-ին գնում էր պարտվելու
15:25 Երևանում ՌԴ 35-ամյա քաղաքացին միզել է Պարեկային ծառայության ավտոմեքենայի վրա
16:47 Թումանյանի հեքիաթը՝ Եվայի կատարմամբ. ինչպես է Անդրեի դուստրը հեքիաթ պատմում
13:24 Մհեր Բաղդասարյանը կտրուկ հակադարձել է Սովետը ռոմանտիզացնողներին
13:51 Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ
16:20 Հայաստանի և Ռուսաստանի միջև էներգետիկ փոխգործակցությունը կշարունակվի. Պանտելին
22:30 1,5 մլն դրամ փոխհատուցում՝ զրպարտության և վիրավորանքի համար. Բագրատ Սրբազանը հաղթեց դատարանում