Անսպասելի հայտարարությամբ է հանդես եկել այսօր Նիկոլ Փաշինյանը։ «Առաջիկայում կհրապարակենք Սահմանադրության նախագիծը և կսկսեն հանրային քննարկումները, կուղարկենք խորհրդարան։ Եվ մենք կփորձենք ընդդիմության մեր գործընկերներին համոզել, որ սա շատ կարևոր և սկզբունքային հարց է, սա Հայաստան պետության հարատևությունը որոշելու և լուծելու հարց է։ Կփորձենք համոզել, չստացվեց, կգնանք ուրիշ սցենարներով, այդ թվում՝ կարող ենք նաև արտահերթ ընտրություններ անել»,- հոկտեմբերի 22-ին Կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։
Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիների կարծիքով՝ արտահերթ ընտրություններին ավելի պատրաստ է իշխանությո՞ւնը, թե՞ ընդդիմությունը։
Քաղաքացիներից մեկը հարցադրում արեց՝ ինչ արտահերթ ընտրություններ․ «Փոխանակ սսկվեն, նստեն իրենց տեղերը … Թողեք՝ այս երկիրը հանգիստ ապրի»։
Հարցվածներից մեկն էլ, անդրադառնալով Սահմանադրության փոփոխության հարցին, հարցադրում արեց՝ արտահերթ ընտրությունների ժամանակ պե՞տք է փոխվի Սահմանադրությունը։ Նրա խոսքով՝ ավելի լավ է գործող կետերը կատարեն։
Քաղաքացիներից մեկի խոսքով՝ իշխանությունը պատրաստ է պայքարել ընդդիմության դեմ, քանի որ չի ցանկանում զիջել իր դիրքերը։ Նրա կարծիքով՝ եթե ընտրություններ պետք է լինեն, ապա դրանք պետք է լինեն մաքուր։
Մանրամասները՝ տեսանյութում։