Մամուլ 9 ամիս առաջ - 08:23 19-12-2025

Խորհրդարան են գնում Աննա Հակոբյանի ընկերուհիները , «կրթվածները»․ Հրապարակ

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Դեռ շաբաթներ առաջ էինք գրել, որ ՔՊ նախընտրական ցուցակը, ըստ էության, ձեւավորում է Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, ի դեպ, ինչպես նախորդ ընտրությունների ցուցակը: Այս անգամ ցուցակում մեծ թիվ են կազմելու կոնկրետ իր ընկերուհիները, իր «կրթածները», իր երբեմնի աշխատակիցները, մեծ մասամբ՝ հանրությանը ոչ այնքան հայտնի կանայք, որոնք անձնապես նվիրված են վարչապետի կնոջը: Եվ ՔՊ-ում, որտեղ առանց այն էլ Փաշինյանի կնոջ հանդեպ մեծ սիրով լցված չեն, դա շատ վատ է ընկալվել: ՔՊ-ականները բողոքում են, թե «պռոշներն ուռացրած, բոտոքս արած» աղջիկներ են խորհրդարան գնալու։

Թեկնածուների անունները դեռ հայտնի չեն, մեզ հաջողվեց պարզել, որ իր թեկնածությունն է առաջադրել Աննա Հակոբյանի նախկին օգնական Էսթեր Սահակյանը, որը 2024 թվականից նշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատու։ Էսթերն «Ազատություն» ռադիոկայանի նախկին լրագրող Նանե Սահակյանի քույրն է, բանասիրական եւ պատմական գիտությունների դոկտոր Արծրունի Սահակյանի դուստրը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար