Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 13:55 18-12-2025

Չկան թշնամիներ և չկան բարեկամներ, կան ուղղակի միջազգային հարաբերություններ. Նիկոլ Փաշինյան

Դիվանագիտական դասագրքային ճշմարտությունն ասում է՝ չկան մշտական բարեկամներ ու թշնամիներ, կան մշտական շահեր։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Իմ համոզմամբ՝ դա իրականում ճշմարտությունը թաքցնելուն ուղղված արտահայտություն է, որովհետև, իմ ընկալմամբ, չկան թշնամիներ ու բարեկամներ, կան ուղղակի միջազգային հարաբերություններ։ Պետությունն այն պահին է հասունանում, երբ հասկանում է, որ չկան բարեկամներ ու թշնամիներ։

Երբ ասում ես, որ չկան բարեկամներ ու թնաշմիներ, դու կենտրոնանում ես ինքդ քո ու քո անելիքի, քո որոշումների վրա, իսկ երբ այլ տրամաբանությամբ ես մտածում, անընդհատ մտածում ես, թե ոնց անեմ, որ էս մեկը էս որոշումը կայացնի, մյուսը՝ էն մեկը, ու դու ընկնում ես մի թակարդի մեջ, որտեղ քեզ որպես խաղաքարտ են օգտագործում՝ էն մեկն իր համար, էն մեկն իր համար ու բոլորն իրենց համար, ու միակը, որ դու քեզ չես օգտագործում քո համար՝ դու ես»,- նշեց նա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ