Ներքին Արտաքին 3 ամիս առաջ - 21:50 17-02-2026

Երկու մեծ ժողովուրդներ, Հայաստանի երկու վաղեմի բարեկամներ. դեսպան

«Երկու մեծ ժողովուրդներ, երկու ռազմական և տեխնոլոգիական տերություններ, Հայաստանի երկու վաղեմի բարեկամներ»,- X-ի իր էջում գրել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

Նա տարածել է նաև Ֆրանսպրես գործակալության գրառումը, որտեղ ասված է. «Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի սկսում է եռօրյա այցը Հնդկաստան, որտեղ բանակցությունները կկենտրոնանան արհեստական ​​բանականության ոլորտում համագործակցության և Dassault Rafale կործանիչներ գնելու բազմամիլիարդանոց գործարքի վրա»։