Ներքին 1 տարի առաջ - 20:29 12-01-2025

Լոս Անջելեսի սիրելի բարեկամներ, այս դժվարին պահին Երևանը ձեր կողքին է․ Ավինյանը շատ չուշացավ

Լոս Անջելեսի սիրելի բարեկամներ, այս դժվարին պահին Երևանը ձեր կողքին է։ Այս մասին գրում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Ձեր կորուստները և փորձությունները խորապես վշտացրել են մեզ։ Իմացեք, որ կիսում ենք ձեր ցավը։ Դուք մեր սրտերում եք դժվարությունների հաղթահարման այս պահին»։

Նշենք, որ Տիգրան Ավինյանը նման հայտարարությամբ հանդես եկավ Oragir.News-ի հրապարակումից հետո, երբ ուսումնասիրություն էինք իրականացրեց և պարզել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցական ուղերձ չեն հղել ԱՄՆ-ին և նույնիսկ իրենց պաշտոնական էջերում չեն անդրադարձել տեղի ունեցած աղետին։

Հիշեցնենք նաև, որ Տիգրան Ավինյանը նոյեմբերին 20 000 դոլար արժողությամբ տոմսով մեկնել էր Լոս Անջելես ու հույս ենք հայտնում, որ քաղաքապետը, ով սկսել է ավելի հաճախակի արձագանքել մամուլի հրապարակումներին, նույն եռանդով կհրապարակի նաև 20 000 դոլարի փոխհատուցման կտրոնը։


Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա