2026 թվականի հունվարի 1-ից Վրաստան մուտք գործող բոլոր օտարերկրյա քաղաքացիներից, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիներից, պարտադիր կպահանջվի բժշկական ապահովագրություն։ Ապահովագրության բացակայության դեպքում կարող են կիրառվել տուգանքներ կամ սահմանափակվել մուտքը։ Վրաստան մուտք գործելու համար անհրաժեշտ է, որպեսզի ապահովագրությունը ներկայացված լինի անգլերեն կամ վրացերեն լեզվով, ակտիվ լինի մուտքի պահից և գործի երկրում գտնվելու ողջ ընթացքում։ Առաջին խախտման դեպքում նախատեսվում է 300 լարի տուգանք, ժամկետանց լինելու դեպքում տուգանքը կրկնապատկվում է կամ եռապատկվում, իսկ կրկնվող կամ կոպիտ խախտման դեպքում հնարավոր է մուտքի սահմանափակում կամ արտաքսում։
Ապահովագրությունը պետք է ընդգրկի շտապ բժշկական օգնություն, հիվանդանոցային բուժում, դեղորայք և անհրաժեշտության դեպքում տրանսպորտավորում, ծածկույթը պետք է լինի առնվազն 30,000 եվրո։
Քաղաքացին, ով տեղյակ չէ ոչնչից, բայց ուզում է ճամփորդել Վրաստան պետք է իմանա հետևյալ հստակ քայլերը։
Նախ անհրաժեշտ է ուսումնասիրել բոլոր իրավական պահանջները, որը կարգավորվում է Վրաստանի օրենսգրքի հետևյալ
բաժնով։
Իսկ Վրաստանի արտաքին գործերի
նախարարությունն էլ առանձին սահմանում է իրավական պահանջները, որին պետք է ենթարկվեն բոլոր օտարերկրացիները։

Իսկ անմիջապես վրացական ապահովագրություն ունենալու համար անհրաժեշտ է մուտք գործել հետևյալ
կայք, նշել ապահովագրության անհրաժեշտ օրերի քանակը, այնուհետև առաջ անցնելով լրացնել անձնական տվյալները։

Այստեղ նշված է, որ մեկ օրվա ապահովագրական արժեքը կազմում է 2,70 եվրո, նշելով, ենթադրենք դեկտեմբերի 31-ից հունվարի 5-ը, արժեքը կկազմի 16,20 եվրո։


Հայաստանում մի քանի ապահովագրական ընկերություններ ևս առաջարկում են Վրաստանի համար համապատասխան ապահովագրություն։ Ապահովագրության ժամկետը պետք է լիովին համընկնի Վրաստանում գտնվելու օրերի հետ։ Շատ դեպքերում գործընթացը կարելի է անցկացնել օնլայն կամ գրասենյակում 1–5 րոպեում։ Հիմնական պահանջն է ստանալ ապահովագրությունը անգլերեն կամ վրացերեն, պահպանել PDF տարբերակը կամ տպված օրինակը՝ սահմանին ներկայացնելու համար։
Հայկական ապահովագրական ընկերություններից «ԻՆԳՈ Արմենիա»-ն առաջարկում է ճամփորդական առողջապահական ապահովագրություն, վավեր Վրաստան մուտքի համար, օնլայն կնքման դեպքում տրամադրվում է 15% զեղչ և պայմանագիրը տրամադրվում է անգլերեն լեզվով։ Նրանց հատուկ առաջարկով Վրաստանի համար նվազագույնը 3 օրվա ապահովագրությունը արժե 850 դրամ, ամբողջ աշխարհի համար՝ 1,105 դրամ, հնարավոր է ընտրել 3-ից 180 օր, ինչպես նաև «բաց ամսաթվերով» փաթեթներ։ Ապահովագրությունն ուժի մեջ է մտնում ՀՀ սահմանը հատելու պահից, Վրաստանում ժամկետը երկարացնել հնարավոր չէ (ingo.am)։
«Արմենիա Ինշուրանս»-ը առաջարկում է ապահովագրություն Վրաստան մուտքի համար օնլայն ձևակերպմամբ մինչև 5 րոպե, գները սկսվում են 220–320 դրամ մեկ օրվա համար, նվազագույնը 3 օր, առավելագույնը 365 օր, 365 օր դեպքում՝ 220 դրամ/օր, երեխային համար սահմանափակումներ չկան, 70–85 տարեկանների դեպքում կիրառվում է բարձր գործակից (armins.am)։
«ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունը նույնպես պատրաստ է Վրաստանի նոր պահանջներին, առաջարկում է օնլայն հարթակ և ապահովագրության ստանդարտ ծածկույթ 30,000 եվրո, ընդլայնված՝ 50,000 և 100,000 եվրո, օրինակ՝ 28 տարեկան անձի համար 5 օրյա ապահովագրությունը կարժենա մոտ 1,200 դրամ (efs.am)։
Սահման գնալիս կարևոր է պահպանել ապահովագրությունը հեռախոսում կամ տպված ձևով, ստուգել լեզուն, համոզվել, որ ժամկետները համընկնում են ճանապարհորդության հետ, քանի որ առանց ապահովագրության սահման հատելը ռիսկային է։ Ապահովագրությունը պարտադիր է և խորհուրդ է տրվում ձևակերպել մեկնելուց առաջ՝ Հայաստանում, այլ ոչ թե սահմանին։
Վրաստանի նոր պահանջները ուժի մեջ են մտնում 2026 թվականի հունվարի 1-ից, վերաբերում են բոլոր օտարերկրյա քաղաքացիներին, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիներին, և եթե ապահովագրություն չկա, կիրառվում է 300 լարի տուգանք, հնարավոր է նաև մուտքի մերժում կամ արտաքսում։ Բոլոր տարիքների համար ապահովագրությունը պարտադիր է, սակայն այն հնարավոր չէ երկարաձգել Վրաստանում գտնվելիս։