Ներքին 2 տարի առաջ - 14:00 03-01-2024

Այլ երկիր մեկնելիս անձնագրում վավերականության նշում այլևս անհրաժեշտ չէ․ ինչ անել, եթե խնդիր առաջանա

Հայաստանի կառավարության կողմից ընդունված որոշման համաձայն՝ 2024 թվականի հունվարի 1-ից այլևս պարտադիր չէ ՀՀ քաղաքացիների հին նմուշի անձնագրերում օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշումը։

Անձնագրում վավերականության նշումը՝ հասարակության շրջանում առավել ընդունված կլոր կնիքն, այլևս այլ պետություն մեկնելիս անհրաժեշտ չէ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԱԳ նախարարության հյուպատոսական վարչության վիզաների բաժնի պետ Արթուր Պետրոսյանը նշեց, որ այս փոփոխության արդյունքում քաղաքացիներն այլևս ստիպված չեն լինելու անձնագիրը ստանալուց հետո լրացուցիչ դիմել անձնագրային ծառայություններ կամ օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանություններ, որ ապահովեն օտարերկրյա պետություններում վավերականության նշումը՝ կլոր կնիքը։ Դա էապես կթեթևացնի քաղաքացիների հոգսը։

«Դրանից բացի, նման նշում կատարելը վաղուց միջազգային պրակտիկայում չօգտագործվող միջոց է։ Հայաստանի կառավարությունը որոշեց ազատվել այս բաղադրիչից և ուղղակի ընդհանուր ժամկետի նշումով անձնագիրը համարեց վավերական։ Ինչպես գիտեք բիոմետրիկ անձնագրերում նման նմուշի անհրաժեշտություն չկա, հետևաբար ստացվում էր մի դեպքում՝ հին նմուշի անձնագրի պարագայում, լրացուցիչ վավերացման կարիք կար, իսկ մյուս դեպքում՝ բիոմետրիկի պարագայում, դա բացակայում էր։ Այս փոփոխությամբ, այդ իմաստով անձնագրերը դառնում են հավասար»,-ասաց Արթուր Պետրոսյանը։
Այս փոփոխության մասին ԱԳ նախարարությունը տեղեկացրել է ՀՀ-ում գործող բոլոր օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններին։

Դրանից բացի, այլ պետություններում գործող ՀՀ դեսպանություններն այս փոփոխությունների մասին տեղեկացրել են նստավայր, հավատարմագրված պետությունների բոլոր արտաքին գերատեսչություններին։ ԱԳՆ-ն նշված փոփոխության մասին հայտնել է նաև Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի համապատասխան հարթակին, որից օգտվում են աշխարհի բոլոր օդանավակայանները, ավիափոխադրողները, սահմանային ծառայությունները։
։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան