Ներքին 10 ամիս առաջ - 18:38 12-12-2025

Լեհ երկրպագուները Վերնիսաժում խուլիգանություններ են արել, բայց աշխատակիցները տեղյակ չեն

Դեկտեմբերի 12-ին, ժամը 00։27-ին ոստիկանությունը ազդարարված ահազանգ է ստացել, ըստ որի՝ Լեհաստանի Հանրապետության երկրպագուները «Վերնիսաժի» հատվածում կոտրել են առևտրի տաղավարների գույքը և վնասել տարածքը։

ՀՈԳՎ Կենտրոնական բաժնից մեկնած հերթապահ խմբի և ոստիկանության գվարդաիայի ծառայողները դեպքի վայրից՝ Խանջյան փողոցից, հասարակության հանդեպ բացահայտ անհարգալից վերաբերմունք և խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել են Լեհաստանի Հանրապետության 17 քաղաքացիների։ Կազմված նյութերը փոխանցվել են քննչական բաժին։

Oragir.News-ն այցելեց Վերնիսաժ։ Տաղավարներում աշխատող վաճառողները նշեցին, որ գիշերվա միջադեպի մասին տեղեկություն չունեն․ «Որ «Պետրոսի» ապրանքը վնասվեր՝ կիմանայինք»։

Մանրամասներ ճշտելու նպատակով զանգահարեցինք ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանին։ Վերջինս նշեց, որ գործուղումից նոր է վերադարձել, սակայն մեզ կարող են տեղեկությունը փոխանցել ներքին ծառայություններից։ ՆԳՆ-ից մեզ փոխանցեցին, որ նոր մանրամասներ այս պահին չեն կարող հաղորդել, և հավելեցին, որ արդեն հրապարակել են այն ամբողջ տեղեկատվությունը, որը հնարավոր էր ներկայացնել։

Նշենք նաև, որ լեհ ֆուտբոլասերները Երևան էին ժամանել՝ հետևելու Կոնֆերենցիաների լիգայի 5-րդ տուրի «Նոա»-«Լեգիա» հանդիպմանը։ Դեկտեմբերի 11-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում հայկական ակումբը հաղթանակ էր տարել 2-1 հաշվով։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին