Ներքին 1 տարի առաջ - 12:44 01-04-2025

Վերնիսաժում աշխատող տղամարդուն առանձնակի դաժանությամբ սպանած 4 անձինք ձերբակալվել են. նոր մանրամասներ. shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 1-ին, հսկայածավալ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում ժամերի ընթացքում բացահայտվել է երեկ՝ մարտի 31-ին, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Համո Սահյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած առանձնակի դաժանությամբ սպանությունը:

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հերթական օպերատիվ տեղեկությւոնները ստանալուց հետո ոստիկանները բաժանվել են մի քանի խմբերի և ժամերի ընթացքում հայտնաբերել ու վնասազերծել են 4 քաղաքացու, ովքեր կասկածվում են սպանությունը կատարելու մեջ:

Նշված անձինք հայտնաբերվել ու քրեական ոստիկանություն են տեղափոխվել Երևանի տարբեր վարչական շրջաններից, որից հետո նրանց ներկայացվել են Արաբկիրի քնչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ որպես կասկածյալներ ձերբակալվել և այս պահին գտնվում են ձերբակալվածների պահման վայրում:

Նշված 4 անձինք նախկինում եղել են դատապարտված ու նրանցից մեկն էլ մարմնական վնասվածք է ստացել, երբ զոհը կծել է նրա մատը:

Այս պահին նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ չենք հայտնում, բայց որ քրեական ոստիկանությունը ցուցաբերել է պրոֆեսիոնալիզմ և օպերատիվություն, դա ակնհայտ է:

Մահացածն էլ 54-ամյա Մարատ Սուվորովն է:

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 31-ին, ոստիկաններն ու պարեկները Համո Սահյան փողոցի 1 հարկանի սեփական տան հյուրասենյակում մեջքի վրա, ձեռքերն ու ոտքերը կապված վիճակում հայտնաբերել էին տանտիրոջ դին, տունն ամբողջությամբ տակնուվրա էր արված, ըստ դատաբժշկի՝ մարմնի տարբեր հատվածներում կային վնասվածքի հետքեր:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին