Մամուլ 10 ամիս առաջ - 08:10 12-12-2025

ԱԱԾ-ն վայրագ ճնշումներ է գործադրել. ինչու հետաձգվեց ժողովը․ Հրապարակ

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Դեկտեմբերի 10-12-ը ծրագր­ված Եպիսկոպոսաց ժողովը չեղարկվեց, բայց պարզ չեղավ, թե որն է անորոշ ժամկետով հետաձգելու պատճառը։ Իշխանական շրջանակներն ուրախացան, թե կաթողիկոսը ժողովում չունի մեծամասնություն, դրա համար «զադնի դրեց»։ Մեզ պատմեցին, որ ժողովը հետաձգվել է ԱԱԾ-ի վայրագ ճնշումների արդյունքում։ Վեհափառին փոխանցել են՝ եթե ժողովը կայանա, եւ 10 եպիսկոպոսների վերաբերյալ որոշումներ կայացվեն, դրան կհետեւեն իրենց համար անցանկալի զարգացումներ։

Անգամ հոգեւորականների անուն են նշել, որոնց կձերբակալեն։ Հասկացրել են՝ այնպես կանեն, որ ժողովը չկայանա․ կփակեն դրսից եկող հոգեւորականների մուտքը կամ կարգելեն վերադառնալ իրենց թեմերը։ Վեհափառը չի ցանկացել սրել իրավիճակը։ Մեզ ասացին, որ այս մասին տեղյակ են նաեւ 10 տիրադավները, որոնք մի կեղծ հայտարարություն տարածեցին, թե ափսոսում են հետաձգվելու առիթով, քանի որ ժողովին ուղղված ասելիք ունեին, պատրաստվում էին իրենց տեսակետն «արտահայտել»։ Չգիտես ինչու, այդ տեսակետը հրաժարվեցին Գերագույն հոգեւոր խորհրդի նիստում հայտնել, չնայած հրավիրված էին մասնակցելու:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար