ԱԱԾ-ն մնում է ԱԱԾ․ Արցախցի ԱԱԾ աշխատակիցները շատ ավելի օգտակար կլինեն մեր երկրին․ Հայկ Նահապետյան
copy image url

ԱԱԾ-ն մնում է ԱԱԾ․ Արցախցի ԱԱԾ աշխատակիցները շատ ավելի օգտակար կլինեն մեր երկրին․ Հայկ Նահապետյան

Ներքին 9 ամիս առաջ - 14:25 12-07-2024
Այսօր՝ հուլիսի 12-ին, ԱԺ-ն արտահերթ նիստում միաձայն ընդունել է Արցախից տեղահանված և Արցախի ԱԱԾ-ում նախկինում պաշտոն զբաղեցրած անձանց Հայաստանի ԱԱԾ-ում ծառայությունը շարունակելու մասին օրինագիծը։

Oragir.News-ը կապ հաստատեց ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյունի հետ, ում կարծիքով՝ Արցախի ԱԱԾ նախկին աշխատակիցները շատ օգտակար կլինեն մեր երկրին։

«Մասնագետները մեծ հաշվով մեկ համակարգի մեջ են աշխատել, և՛ բանակը, և՛ ԱԱԾ-ն։ Ուժայինները մեկ համակարգ են եղել, պարզապես երկու պետության մեջ։ Ըստ իս՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիության խնդիրն է։

Բնականաբար, իրենց փորձառություններն, իրենց գիտելիքներն ի շահ Հայաստանի են լինելու։ Ես նորմալ եմ նայում։ Նրանք մասնագետներ են, որոնց փորձն, ընդ որում, ավելի մեծ է, իրենց ծառայությունն ավելի վտանգների հետ է կապված եղել, որովհետև թշնամի պետության դիմաց կոնկրետ խնդիրներ են լուծել։ Կառույցը մնում է կառույց։ Ամեն դեպքում այդ մարդիկ ճանապարհ են անցել, կրթություն են ստացել, մեր ոչ բարեկամ երկիրը բավականին լավ գիտեն, շատ ավելի օգտակար կլինեն մեր երկրին։ Ի վերջո՝ ավելի լավ է մեր երկրին ծառայեն, քան մնան գործազուրկ կամ գնան ուրիշ երկրի համար ծառայություն մատուցեն»,-եզրափակեց փորձագետը։

Նշենք, որ նախագիծն ընդունվել է միաձայն՝ 91 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ։

Առաջարկվող փոփոխությամբ՝ ՀՀ ԱԱԾ թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են անցնել և պաշտոնի նշանակվել նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Արցախի ԱԱԾ–ում պաշտոն զբաղեցրած անձինք։

Հիշեցնենք, որ օրինագիծը երեկ, հուլիսի 11-ին, ԱԺ-ում ներկայացրել էր ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը և պատասխանել պատգամավորների հարցերին։ Նախագծի համաձայն՝ նշված կարգավորումը գործելու է ժամանակավորապես՝ մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում