Ներքին 7 ամիս առաջ - 22:36 08-12-2025

Վերջին շրջանում Արցախի թեմական խորհուրդը որևէ հայտարարություն չի ընդունել և չի տարածել. Արցախի թեմ

Մամուլում անցյալ շաբաթվա ընթացքում եղան Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմական խորհրդին վերագրվող հրապարակումներ։

Հարկ ենք համարում պարզաբանել, որ վերջին շրջանում Արցախի թեմական խորհուրդը որևէ հայտարարություն չի ընդունել և չի տարածել։ Խորհրդի առանձին անդամներ քաղաքական նպատակներով իրենց անունից արվող հայտարարությունները վերագրել են Թեմական խորհրդին՝ դուրս գալով Թեմակալ առաջնորդին կից խորհրդակցական այս մարմնի անդամի իրենց ունեցած լիազորությունների սահմաններից։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի ներկա խորհուրդը ձևավորվել է Թեմակալ առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի նախաձեռնությամբ և նրա կողմից խորհրդի անդամների նշանակմամբ, որը հաստատվել է 2024 թվականի մարտի 11-ին Վեհափառի տնօրինությամբ։ Թեմական խորհրդի որոշ անդամներ՝ ներառյալ խորհրդի ատենապետը, 2024 թվականի հունիսից հանդիսանում են նաև Երևանում գործող Արցախի թեմի գրասենյակի աշխատակիցներ։

Սույն թվականի նոյեմբերի 28-ին Վրթանես սրբազանը Թեմի երևանյան գրասենյակում Խորհրդի 8 անդամներից 3-ի հետ հանդիպում է ունեցել և իբրև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության անդամ ներկայացրել իր պատկերացումներն ու քայլերը՝ առկա ճգնաժամի հաղթահարման, իրավիճակի առողջացման և Մայր Աթոռի հեղինակությունն ու առաքելությունը անսասան պահելու ուղղությամբ։ Դրանք հիմնված են իբրև Մայր Աթոռի միաբանության քառասնամյա անդամի նրա փորձառության ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին իր հոգևոր առաքելության և բարոյական դիրքերում պահելու, այն ավելի ամրապնդելու համոզմունքի վրա։ Այդ մոտեցումներն արտահայտված են նաև հրապարակայնորեն։

Ցավում ենք, որ հաջորդ օրերին Թեմական խորհրդի որոշ անդամներ, ովքեր նաև Արցախի թեմի երևանյան գրասենյակի աշխատակիցներ են, ակնհայտ քաղաքական նպատակներով մամուլում ոչ միայն ձևախեղված են ներկայացրել այդ հանդիպման բովանդակությունն ու ձևաչափը, այլ նաև իրենց չպատշաճող վարքով վիրավորել Թեմակալ առաջնորդին, իսկ Թեմի գրասենյակի՝ իրենց իսկ աշխատավայրի հանդեպ նախաձեռնել քարոզչական արշավ։

Ցավոք սրտի այդ հայտարարությունները Թեմական խորհրդի ատենապետի և առանձին անդամների կողմից մամուլում ներկայացվել են իբրև Թեմական խորհրդի հայտարարություն։ Այս ամենը չի համապատասխանում իրականությանը, քանի որ թեմական խորհրդի ընդամենը երեք անդամների սեփական նախաձաեռնությամբ Սրբազանի հետ հանդիպումը ներկայացվում է որպես թեմական խորհրդի ժողով, սակայն, ըստ թեմի կանոնադրության թեմակալ առաջնորդը չի հրավիրել թեմական խորհրդի ժողով։

Այդ առիթով հայտնում ենք մեր ափսոսանքը և համարում, որ մեր ժողովրդի հիմնարար խնդիրների չլուծվածության և անորոշությունների պատճառով առկա հասարակական դյուրագռգիռ տրամադրությունների հավելյալ բորբոքումը ոչ միայն չի նպաստում հիշյալ խնդրիների լուծմանը, այլև քաղաքական պայքարի ընթացքում Արցախի թեմի գործոնի անտեղի և հոգևոր նշանակությունից դուրս շահարկումը վնաս է հասցնում արցախահայության համար այս կարևոր հոգևոր ինստիտուտին։

Համոզված ենք, որ բոլորիս նվիրված ու հավատով լի աշխատանքով ի զորու ենք ամրապնդելու հայկական պետականությունն ու եկեղեցին, ինչպես նաև դրանց դերի ու նշանակության նկատմամբ ճիշտ կեցվածքով նպաստելու մեր ժողովրդի իրավունքների պաշտպանությանը և նրա բաղձանքների իրականացմանը։

Արցախի թեմ

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին