Ներքին Խոսք 10 ամիս առաջ - 19:30 08-12-2025

Թեստերն անփույթ էին կազմված՝ սխալներով․ դասվարների ատեստավորումը ևս սկանդալներով է ուղեկցվել

Oragir.News-ի հետ զրույցում կամավոր ատեստավորման մասնակցած Հայոց լեզվի և գրականության ուսուցիչներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, խոսել է թեստերի անփույթ կազմվածքի և դրա հետևանքով առաջացած խնդիրների մասին։

Նա նշեց, որ ինքը 77 միավոր է վաստակել, սակայն թեստի կառուցվածքի անճշտությունները բավականին բարդացրել են գործընթացը։

«Թեստը շատ անփույթ էր կազմված։ Երբ ուսուցիչները ստուգում էին, նկատում էին բազմաթիվ վրիպակներ, նույնիսկ պարզ նախադասությունների մակարդակում։ Շարադասության սխալներ, անհասկանալի նախադասություններ, կետադրության սխալներ՝ այս ամենն առկա էր», – ասաց ուսուցիչը։

Նա մանրամասնեց նաև կետադրության հարցը։ Շատ պրիմիտիվ հարցեր կային, որոնք Հայոց լեզվի ատեստավորման համար ուղղակի խայտառակության ժանրից են, Հայաստանի փոքրատառով՝ հանրապետություն և այլ։

Մասնակիցը ընդգծեց, որ թեստերը պատրաստվել են շտապ, ընդամենը մի քանի օրում, և ուսուցիչների կարծիքը այդ ընթացքում հաշվի չի առնվել։ «Թեստերը, կարծես, կազմվել էին շատ արագ, քանի որ բոլորիս հիշողությունը թարմ էր կամավորության ընթացքում։ Թեստերի պատրաստման ժամանակ, ըստ իս՝ ոչ մասնագետներ են մասնակցել, ինչը էապես ազդել է դրանց որակի վրա», – ասաց նա։

Վերջինս նաև նշեց, որ որոշ առարկաներում, օրինակ՝ հասարակագիտությունում, ժամանակը երկարացվել է, բայց իրենց դեպքում՝ կես ժամ ավելացման հարցն էլ չկատարվեց։ Այդ թեստերի քանակը և բալային համակարգը նույնպես չհամապատասխանեցին նախապես հայտարարված ձևաչափին. օրինակ, նախատեսված էր 40 հարց, բայց իրականում 47-ն էին, իսկ առավելագույն միավորը 71 էր։

Ուսուցիչը շեշտեց, որ մանրամասն աշխատանքով, մեկ ամսով պատրաստված թեստերում նման վրիպակները կլինեին հազվադեպ, իսկ միավորներն ավելի արդարացի բաշխված։

Պարզաբանման համար Oragir.News-ը կապ հաստատեց նաև ԿԳՄՍ հետ, որտեղից խնդրեցին գրավոր հարցում ուղարկել:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան