Ուղիղ եթեր
Ներքին 6 ամիս առաջ - 17:45 01-12-2025

Անհասանելի գրքեր, խճճված տարբերակներ․ հոգեբանների ատեստավորումն էլ է սկանդալով ուղեկցվել

«Մոտ չորս ամիս առաջ վերջնական հաստատվեց, որ նաև մանկավարժահոգեբանական կենտրոնների աշխատակիցները պետք է մասնակցեն կամավոր ատեստավորմանը։ Ի սկզբանե դա մեզ համար շատ ուրախալի լուր էր․ բոլորս ողջունեցինք, որովհետև սա և՛ ֆինանսական առումով, և՛ մասնագիտական աճի հնարավորություն էր։ Հոգեբանի աշխատանքը դպրոցի պայմաններում շատ բարդ է, հատկապես երեխաների հետ, ովքեր ունեն տարբեր ֆիզիկական կամ զարգացման խնդիրներ, ու այս ամենը մեզ համար մի քայլ առաջ գնալու հեռանկար էր»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Թինա Սարդարյանն, անդրադառնալով հոգեբանների կամավոր ատեստավորման գործընթացին։

Նշենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025թ․ սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը հայտարարել էր կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող հոգեբանների համար։

Սարդարյանի խոսքով՝ իրականում գործընթացը սկսվել է մի շարք դժվարություններով։

«Երեք ամիս առաջ մեզ ուղարկեցին 16 հեղինակների գրքերի հղումներ։ Գրքերը մեծածավալ են՝ 300-400 էջանոց, և այդ ամենի համար 3 ամիսը շատ քիչ ժամանակ էր։ Բացի դրանից՝ սեպտեմբերը հենց հոգեբանների վերապատրաստումների ամիսն էր, ու ժամանակային առումով դա մեծ ծանրաբեռնվածություն էր։ Գրականությունից կային անհասանելի գրքեր, որոնք անպայման պետք է ձեռք բերեին գրախանութներից։ Դրանք շատ մեծ դժվարությամբ գտանք։ Ընդ որում՝ երբ ձեռք բերեցինք, դրանցով պատրաստվելու ժամանակը շատ քիչ էր մնացել, և այդ գրքերն էլ մեծածավալ էին։ Հետո մեզ շատ ուշ տեղեկացրին, որ թղթային տարբերակով պետք է հանձնենք։ Պատասխանները շատ ուշ ստացանք՝ ժամը 9-ին։ Ու այդ ընթացքում սպասել ենք լարված։ Ու ով դուրս էր գալիս, նայում էինք իրար, որ հասկանայինք՝ խնդիրը մեր մեջ էր, թե իրենց կազմած թեստի»,- ասաց նա։

Ըստ Սարդարյանի՝ դպրոցի հոգեբաններով հավաքվել են, միասին քննարկել ու պատրաստվել կամավոր ատեստավորման գործընթացին։

«Անկեղծ ասած, եթե ես այդ գրքերը ամբողջությամբ կարդացած լինեի, գուցե կմտածեի՝ ես եմ վատ պատրաստվել։ Բայց մենք՝ դպրոցի հոգեբաններով, հավաքվել, քննարկել, մաղել ենք նյութը, աշխատել ենք առանցքային թեմաների վրա։ Եվ զարմանալի է, որ այդ առանցքային գիտելիքներից ընդամենը 2-3 հարց էր ընդգրկված։ Եթե սա հանրակրթական դպրոցի հոգեբանի ատեստացիա է, պիտի հենց այդ հիմքային գիտելիքներն առնվազն առաջնահերթ լինեին, որ մասնագետը կենտրոնանար իր մասնագիտական աճի վրա»,- նշեց նա, հավելելով, որ մեկ այլ խնդիր էր հաղթահարման շեմը․- «Մանկավարժների համար անցողիկ շեմը 60% է, իսկ հոգեբանի համար՝ 70%։ Մեր սխալն այն է, որ մենք չբարձրաձայնեցինք, չբողոքեցինք, թե ինչու հավասար իրավունքներ չկա, մանկավարժներինը 60 %-ից է անցողիկ, իսկ հոգեբաններինը՝ 70 %-ից»։

Ինչպես շեշտում է Սարդարյանը՝ 250 մասնակից պատրաստվում է դիմում-բողոք ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն։

«Ինչքան գիտեմ՝ 250-300 մասնակից է եղել, ու բոլորը չեն անցել։ Մեր կարծիքով՝ Հայաստանում գրեթե 10 հոգի է անցել։ Սա շատ լուրջ խնդիր է։ Եվ արդյոք սրա մեջ դիտավորություն չկար։ Թող իմ շրջապատում շատերն անցնեին, ես չանցնեի, կմտածեի՝ ես լավ չեմ պատրաստվել։

Սա միայն իմ խնդիրը չէ, ես գիտեմ, որ այս պահին եթե ոչ 300, ապա 250 մասնակից պատրաստվում է դիմում-բողոք ներկայացնել նախարարություն։

Ես գիտեմ, որ թեստերը կազմվում են ոչ գրքի հեղինակների կողմից: Բայց հեղինակներին անտեսելն անլուրջ վերաբերմունք։ Խնդրահարույց են բառախաղերով գրված, խճճված տարբերակները։ Կա հարց, որ ես գիտեմ, ուշադիր չեմ եղել, բայց այդ փնջային հարցերը շատ խճճող էին։ Այսինքն թվում էր թե թարգմանությունն արվել է ինչ-որ մի ռոբոտացված տարբերակով, մեզ համար ոչ հստակ տերմինններով։ Այն, ինչ գրքի մեջ էր, այդպես թագմանված չէր։

Ես կարծում եմ, որ սա դասախոսի համարժեք թեստ էր»,- եզրափակեց նա։

Նշենք՝ ավելի վաղ էլ հայտնել էինք ռուսաց լեզվի կամավոր ատեստավորման թեստի կազմակերպման և բովանդակային խնդիրների վերաբերյալ ռուսաց լեզվի ավելի քան 200 ուսուցիչ բողոք է ուղարկել ԿԳՄՍ նախարարին։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան