Արտաքին 5 ամիս առաջ - 22:18 08-12-2025

Հայկական ոսկեդարը Սիրիայում, ցավոք, ավարտվել է. արաբագետ

Թուրք-սիրիական հարաբերությունների, մերօրյա Սիրիայում Թուրքիայի դերի և սիրիահայ համայնքում տիրող իրավիճակի վերաբերյալ «Ermenihaber.am»-ը զրուցել է արաբագետ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Արաքս Փաշայանի հետ։

– Տիկին Փաշայան, Սիրիայում իշխանափոխությունից հետո անցել է 1 տարի, ինչպիսի՞ Սիրիա ունենք այսօր։

-Սիրիայում պատերազմի շրջանում կուտակվել են այնքան ահռելի խնդիրներ, որոնց կարգավորման համար տասնամյակներ են պետք։ Այնուամենայնիվ, Սիրիայի թիվ մեկ խնդիրը անվտանգությունն է, կայունությունն ու խաղաղությունը, հասարակական համերաշխությունը, բաժանար գծերի վերացումը, էթնոդավանական և դավանական տարբեր խմբերի միջև բարիդրացիական շփումների վերականգնումը, թշնամության վերացումը, վրեժխնդրության և էթնիկ զտումների կանխարգելումը։ Սրանք բարդ հարցեր են, որոնց լուծմանը պետք է ուղղորդված լինեն Սիրիայի ներկա իշխանությունների ջանքերը։ Մնացած քայլերը կարևոր են, բայց չեն հանգեցնելու Սիրիայի բուժմանը, չեն մոտիվացնելու մարդկանց միասնական Սիրիայի գաղափարի շուրջ։

Սիրիայի բոլոր քաղաքացիները պետք է հավասար իրավունքներ ունենան ու պետության կողմից հավասարապես պաշտպանված լինեն։ Սակայն անվտանգության հարցը լուծված չէ այսօր․ շարունակվում են գողությունները, կողոպուտները, առևանգումները և այլ հանցագործություններ։ Բացի այդ, էթնիկ զտումներ տեղի ունեցան ծովեզրյա՝ ալավիական և հարավային՝ դրուզական շրջաններում՝ էթնիկ ու կրոնական հատկանիշներով այս տարվա մարտ և հուլիս ամիսներին։

Այս երևույթներն անշուշտ նվազեցնում են վստահությունը Սիրիայի ներկա իշխանությունների կարողունակությունների վերաբերյալ, որոնք նախօրեին համայնքների կրոնական ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում անվտանգային երաշխիքներ էին տվել։ Մյուս կողմից, իրապես բարդ է վիճակն աշ-Շարաայի համար, որն ունի նաև ներքին ընդդիմության և ստիպված է ամեն ինչ սկսել զրոյից՝ հատկապես բանակի, անվտանգային ուժերի, ոստիկանության ձևավորումը, որի հիմքում ջիհադական այն նախկին կառույցներն են, որոնք մասնակցել են ահաբեկչական գործողություններին սիրիական պատերազմի շրջանում՝ ընդդեմ կառավարության։

Կան տեսակետներ, որ կառավարությունը կարող էր, բայց չի կանխարգելել ալավիների և դրուզների կոտորածները, սակայն ես այդքան էլ հակված չեմ հավատալ այդ մոտեցումներին, քանի որ կառավարությունն էլ պետք է որ գիտակցի անվտանգության անհրաժեշտությունը։ Այդ երևույթներն էականորեն նվազեցնում են իշխանությունների նկատմամբ վստահությունը, վնասում պետության միջազգային հեղինակությունը և ի վերջո ձախողելու ու ստվերելու են մնացած դրական քայլերը։

Իշխանությունները պետք է, որ քաղաքական կամք ցուցաբերեն անվտանգային խնդիրների լուծման հարցում։ Սիրիայի վերականգնման հետ կապված հարցերը ընթացքի մեջ են։ Այն պետությունները, որոնք կներգրավվեն Սիրիայի վերակառուցման մեջ, կունենան ազդեցություն ապագա Սիրիայում։ Այնպես որ ներկայում ունենք փխրուն անվտանգությամբ, փլուզված տնտեսությամբ ու ենթակառուցվածքներով և անորոշ հեռանկարով Սիրիա։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան