Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 13:00 08-06-2021

Մենք առաջին պատերազմի հաղթանակը, ցավոք, մսխեցինք․ Ն․ Փաշինյան

Արտենի համայնքում ՔՊ նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ընտրություններն իրակացվում են «պարտությունը՝ մեզ, հաղթանակը՝ ձեզ» բանաձևը կյանքի կոչելու համար։

Նա նշեց, որ այս ընտրություններն, առաջին հերթին, իրականացվում են, որպեսզի ժողովուրդն ինքն իր մեջ հաղթանակի զգացողություն վերգնտի։

«Այս ընտրություններն իրականացվում են ձեզնից ստացած իշխանությունը ձեզ վերադարձնելու համար»,- նշեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ՀՀ իշխանությունը ՀՀ քաղաքացին է։

Նա ասաց, որ Հայաստանում կա ապագա, այդ ապագան պետք է ստեղծել․ «Ապագան մի բան չէ, որին սպասում են։ Ապագան մի բան է, որը ստեղծում են։ Ապագան մի բան է, որը կառուցում են։ Ապագան մի բան է, որն արարում են»։

«Այսօր մենք այս իրադրության մեջ ենք մի պարզ պատճառով․ Մենք առաջին պատերազմի հաղթանակը, ցավոք, մսխեցինք։ Մենք չենք կարող մեր նահատակների արյունը մսխել։ Մեր նախատակները պետք է վերածնվեն այս փոքրիկների երջանկության, բարեկեցության, պաշտպանվածության տեսքով»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի