Մամուլ 7 ամիս առաջ - 08:30 03-12-2025

Մտածում են՝ ինչպես համոզեն թուրքերին բացել սահմանները․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Կառավարության մեր աղ­բյուրներն ասում են, որ Նիկոլ Փաշինյանն օրերս ընդունել է Ռուբեն Ռուբինյանին, որպեսզի քննարկեն Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացման ընթացքը եւ սահմանի բացման հետ կապված իրավիճակը։

Մեր աղբյուրն ասում է, որ Ռուբինյանը զեկուցել է՝ Թուրքիայի հետ սահմանների բացման գործընթացն արագացնելու փորձերն առայժմ ոչ մի հաջողության չեն հասնում, եւ մեծ է հավանականությունը, որ նույնիսկ TRIPP-ի գործարկումից հետո Թուրքիան չի բացի սահմանները, եւ առավելագույնը, ինչ կարելի է ակնկալել, 2026 թվականի հունվարից դիվանագիտական անձնագիր ունեցողների համար սահմանի բացումն է։ Դա էլ դեռ հաստատ չէ:

Ըստ մեր աղբյուրի, Փաշինյանն արձագանքել է, որ եթե Թուրքիան չբացի սահմանները, ապա TRIPP նախագծի շահութաբերությունը եւ իմաստը կասկածի տակ կդրվեն, եւ նշել է, որ ինքն անձամբ կխնդրի Թուրքիայում ԱՄՆ դեսպան Բարաքին` այդ տեղեկությունը փոխանցել Թրամփին, որպեսզի նա ճնշում գործադրի Էրդողանի վրա։

Վարչապետի աշխատակազմում տեղեկանալով այս խոսակցության մասին, որոշ պաշտոնյաներ չեն կարողացել թաքցնել իրենց վերաբերմունքը. «Սկզբում ամբողջ աշխարհով մեկ գոռում են կոմունիկացիաների բացման մասին, որոնք միլիարդներ պետք է բերեն երկիր, իսկ հետո սկսում են մտածել, թե ինչպես համոզեն թուրքերին, որ բացեն սահմանները»:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ