Ներքին 7 ամիս առաջ - 17:30 02-12-2025

Յուրայիններին հալալ է, ընդդիմադիրներին՝ հարամ․ ՔՊ-ում չե՞ն նկատում, որ իշխանամետ ԶԼՄ-ները թափանցիկ չեն գործում

Տևական ժամանակ է, ինչ ՔՊ-ականներն «օրենքի պահապանի» դիմակով տհաճ հետևողականությամբ թիրախավորում են լրատվամիջոցներին։ Վերջին օրերին նրանց հիմնական հարվածային թիրախը դարձել է «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը։ Իշխանական մի շարք ներկայացուցիչներ, իրար հերթ չտալով, պահանջում են բացահայտել լրատվամիջոցի ֆինանսավորման աղբյուրները՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքը ձեռքին թափահարելով։

Զանգվածային լրատվության մասին օրենքի համաձայն․ «Լրատվական գործունեություն իրականացնողը, մինչև ընթացիկ տարվա մարտի երեսունմեկը ներառյալ, պարտավոր է լրատվության միջոցի հերթական թողարկման մեջ (եթե դա թողարկվում է) «Տարեկան հաշվետվություն» վերնագրի ներքո հրապարակել նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունը՝ կապված տվյալ լրատվության միջոցին առնչվող գործունեության հետ՝ նշելով համախառն եկամտի և դրա կազմում նվիրատվությունների մասնաբաժնի չափերը»։

Իհարկե, օրենքն օրենք է, բայց իրականում՝ խնդիրն այստեղ չէ։ Խնդիրն այն է, որ օրենքի լույսով «լուսավորված» ՔՊ-ականները զարմանալի թուլություն ունեն ազատ մամուլի, ոչ իշխանական լրատվամիջոցների ֆինանսական հաշվետվությունները «տեսնելու» հարցում։ Իսկ երբ խոսքն իրենց սրտի լրատվամիջոցների մասին է, ապա այդ նույն աչքերը սկսում են տարօրինակ կերպով չտեսնել, չնկատել, «մոռանալ» նույն օրենքի պահանջը։

Oragir.News-ն ուսումնասիրեց մի քանի իշխանական լրատվամիջոցների, մասնավորապես՝ իշխանության սիրելի Civic.am-ի, Free.News.am-ի կայքերը, պարզելու, թե ինչպես են նրանք կատարում օրենքի պահանջը։ Այստեղ չգտանք ֆինասական միջոցների վերաբերյալ պատշաճ հաշվետվություն։ Ավելին՝ իշխանական լրատվամիջոցների մեծ մասում նման տեղեկություն ընդհանրապես հնարավոր չէ գտնել։

Սրանով էլ կրկին հաստատվում է հին ու ժողովրդական ասացվածքի արդիականությունը՝ «ուրիշի աչքի փուշը տեսնում են, սեփական աչքի գերանը՝ ոչ»։

Հավելենք, որ Oragir.News-ն ամեն տարի պարտաճանաչ հրապարակում է իր ֆինանսական հաշվետվությունը, որը մշտապես հասանելի է կայքի առաջին էջում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը