Ուղիղ եթեր
Ներքին 48 րոպե առաջ - 20:53 26-10-2026

Վճռաբեկ դատարանն արձանագրել է՝ Սերժ Ռուշանյանը Վեհափառի գործով դրսևորել է բացառապես սուբյեկտիվ և ձևական մոտեցում․ կարգապահական վարույթ հարուցվե՞լ է

Վեհափառ Հայրապետի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ եպիսկոպոսների գործով արդարադատության իրականացումից խուսափելու փորձի համար դատավոր Սերժ Ռուշանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարց օրակարգում դեռևս առկա չէ, թեև ընդդատության հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանը բավականին կոշտ գնահատական էր տվել նրա կողմից գործն Արմավիրից Երևան ուղարկելու որոշմանը։

Գրում է Փաստինֆոն:

Ինչպես հայտնի է, Վեհափառ Հայրապետի և ԳՀԽ անդամների վերաբերյալ քրեական գործն Արմավիրի դատարանի դատավորներն առանձնապես մեծ ցնծությամբ չեն ընդունել։ Նախ՝ դատավոր Մանուկյանը որոշեց ինքնաբացարկ հայտնել՝ պատճառաբանելով, թե իրեն փաստաբանական արտոնագիր է տվել այդ գործով փաստաբան Արա Զոհրաբյանը, ինչից հետո գործը վերաբաշխվել էր։

Օգոստոսի 28-ին էլ դատավոր Սերժ Ռուշանյանը որոշել է ավելի հեռուն գնալ և գործն ուղարկել Երևանի քրեական դատարան, թեև կողմերը պնդում էին, որ գործն ընդդատյա է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանին։ Ռուշանյանն այդ որոշումը պատճառաբանել է այն հանգամանքով, որ Վեհափառ Հայրապետի մեղադրանքում նշված չէ, թե կոնկրետ որտեղ է ընդունվել հայրապետական տնօրինությունը՝ Արման Սարոյանին կարգալույծ հռչակելու վերաբերյալ, թեև ԳՀԽ անդամների մեղադրանքում նշված է, որ խոսքն Էջմիածնի մասին է։

Գործը Երևանում մակագրվել է դատավոր Վահագն Մելիքյանին, վերջինս էլ դիմել էր Վճռաբեկ դատարան՝ ընդդատության հարցը պարզելու նպատակով։ Վճռաբեկ դատարանն որոշել էր, որ գործն ընդդատյա է Արմավիրի մարզի դատարանին, ավելին, կոշտ գնահատական տվել Սերժ Ռուշանյանի որոշմանը՝ նշելով, որ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԱՐԴ/0444/01/26 քրեական վարույթը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան փոխանցելով, դատարանը դրսևորել է «բացառապես սուբյեկտիվ և ձևական մոտեցում՝ առանց օբյեկտիվ նախադրյալների նախաձեռնելով ընդդատության վեճ ու անհարկի դատական շրջապտույտ, դրանով իսկ առաջացնելով ՀՀ Սահմանադրությամբ ու Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով երաշխավորված՝ ողջամիտ ժամկետում գործի քննության և դրանից ածանցվող իրավունքների խախտման վտանգ»:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
21:41 Կիրանցում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ձայների 88.89%-ը
22:53 Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
21:56 Ժամը 20:00-ի դրությամբ մասնակցության արդյունքները
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:08 Եվրահանձնաժողովը Ուկրաինային 70 մլրդ եվրո հատկացնելու ուղիներ է փնտրում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է