Ուղիղ եթեր
Սպորտ 1 ժամ առաջ - 20:37 26-10-2026

Հայաստանի գավաթ. Վանը դրամատիկ քամբեք կատարեց Գանձասարի դեմ խաղում՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ

Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» Չարենցավանի «Քաղաքային» մարզադաշտում համառ պայքարում կամային հաղթանակ տարավ Կապանի «Գանձասարի» նկատմամբ (2-1)։

Հանդիպման հաշիվը 44-րդ րոպեին բացեց հյուրերի ֆուտբոլիստ Ռոշան։ Տանտերերը պարտությունից փրկվեցին հիմնական ժամանակի ավարտին. 90+2-րդ րոպեին Պետրոս Ավետիսյանը վերականգնեց հաշվի հավասարությունը։ Ընդամենը մեկ րոպե անց՝ 90+3-րդ րոպեին, կապանյան թիմի ֆուտբոլիստ Ադրիանուն գնդակն ուղարկեց չարենցավանցիների դարպասը, սակայն գոլը չեղարկվեց խաղից դուրս վիճակի պատճառով։ Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ 109-րդ րոպեին Բուկարի Կոնեն խփեց հաղթական գնդակը՝ քառորդ եզրափակիչի ուղեգիր պարգևելով «Վանին»։

​Հիշեցնենք, որ ավելի վաղ կայացած խաղում «Միկան» հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում 5-3 հաշվով հաղթել էր Արարատի «Ավշարին»՝ նույնպես նվաճելով քառորդ եզրափակիչի ուղեգիր։ Այդ հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակներն ավարտվել էին գոլազուրկ ոչ-ոքիով։

Armspot

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
21:41 Կիրանցում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ձայների 88.89%-ը
22:53 Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
21:56 Ժամը 20:00-ի դրությամբ մասնակցության արդյունքները
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:08 Եվրահանձնաժողովը Ուկրաինային 70 մլրդ եվրո հատկացնելու ուղիներ է փնտրում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է