Ուղիղ եթեր
Ներքին Հարցում Տեսանյութ 1 տարի առաջ - 18:10 07-05-2025

Կիրիլին չեն արձագանքել, քանի որ թրքամետ կառավարություն են․ իրենց հալալ ախպորը կարձագանքե՞ն․ հարցում

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը այցելել է Բաքու և հանդիպել Ադրբեջանի նախագահի և վերջինիս կնոջ հետ։ Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը Մեհրիբան Ալիևային պարգևատրել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու Սուրբ հավասար առաքելական իշխանուհի Օլգայի 1-ին աստիճանի շքանշանով: Սակայն Հայաստանից պաշտոնական ոչ մի արձագանք սրան չի եղել։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ինչու՞ Հայաստանից ոչ ոք չի արձագանքել Ռուսական եկեղեցու առաջնորդի կողմից Ալիևի կնոջը պարգևատրելու հարցում»։

Հարցվածների մեծամասնության կարծիքով Հայաստանը պետք է պաշտոնապես արձագանքեր այս իրադարձությանը։

«Սխալ են արել, պետք էր արձագանքել և շատ ուժեղ ձևերով»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ հանրությունն արդեն բթացել է։

«Մենք Հայաստանու՞մ ենք ապրում, թե՞ Ադրբեջանում։ Դրա համար էլ չեն արձագանքում, ժողովուրդը բթացել է արդեն»,- նշեց նա։ Քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ ցանկոիւթյուն չունի այդ երկու երկրների մասին խոսելու։

«Չեմ կարող ասել։ Նույնիսկ ցանկություն չունեմ թե՛ ռուսի, թե՛ ադրբեջանցու մասին խոսելու, որովհետև հոգով ատում եմ երկու ազգին էլ»,- նշեց նա։

«Պետք է ղեկավարություն ունենանք, որ արձագանքեն»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։ Հարցվածներից մեկի կարծիքով՝ Հայաստանի իշխանության բոլոր քայլերըթրքամետ են։

«Հայաստանից չեն արձագանքել, որովհետև իրենք էլ թրքամետ կառավարություն են, իրանց հալալ ախպորը կարձագանքե՞ն, իհարկե ոչ»,- ասաց նա։

Մանրամասները՝տեսանյութում։

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
22:53 Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
21:56 Ժամը 20:00-ի դրությամբ մասնակցության արդյունքները
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:08 Եվրահանձնաժողովը Ուկրաինային 70 մլրդ եվրո հատկացնելու ուղիներ է փնտրում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
23:22 Ձյան շերտում արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ