Ուկրաինան պատժամիջոցների ցուցակում ներառել է Ռաստորգուևին և պատրիարք Կիրիլին
Ուկրաինան պատժամիջոցների ցուցակում ներառել է «Լյուբե» խմբի ղեկավար Նիկոլայ Ռաստորգուևին և Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Ուկրաինայի ազգային գործակալության Telegram ալիքին։ «Կոռուպցիայի կանխարգելման ազգային գործակալությունը պատրաստել է պատժամիջոցների «թեկնածուների» նոր ցուցակ։ Նրանց թվում են Գունդյաևը եւ Պուտինի սիրելի երգիչ Նիկոլայ Ռաստորգուևը։ Ընդհանուր առմամբ, ցուցակում ընդգրկված է ավելի քան 3,4 հազար մարդ և ընկերություն Ռուսաստանից։