Եկատերինբուրգում կալանավորվել է «օրենքով գող» Գեորգի Ակոևը։
Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նշվում է, որ Ակոևին երկու ամսով կալանավորել են հանցավոր հիերարխիայում բարձրագույն պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ քրեական գործի շրջանակում:
Ակոևին, ով քրեական շրջանակներում հայտնի է որպես Գիա Սվերդլովսկի, ԶԼՄ–ներում անվանում են «Դեդ Հասանի ազգական»։ Դեդ Հասանը սպանվել է 2013 թվականին: