Արտաքին 7 ամիս առաջ - 10:17 02-11-2025

Պայթյուն՝ Մեքսիկայում․ կա 23 զոհ, այդ թվում՝ 4 երեխա

Մեքսիկայի Էրմոսիլյո քաղաքի Waldo խանութի մուտքի տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով, նախնական տեղեկություններով, զոհվել է 23 մարդ, այդ թվում՝ 4 երեխա, 12 մարդ վիրավորվել է:

Այս մասին հայտնում է Universal-ը։

Պայթյունից հետո խանութում հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով՝ պայթյունը կարող է տեղի ունեցած լինել մուտքի մոտ կայանված մեքենայում, ուստի իրավապահները քննարկում են հնարավոր գործոնները, ինչպիսիք են մեքենայի մեխանիկական խնդիրները կամ դյուրավառ նյութերի առկայությունը։