Արտաքին 7 ամիս առաջ - 11:04 31-10-2025

Անի Զալինյանն ընտրվել է Նիդեռլանդների խորհրդարանի պատգամավոր

Նիդեռլանդների խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Անի Զալինյանը ստացել է պատգամավորական մանդատ՝ դառնալով առաջին հայ ներկայացուցիչը Նիդեռլանդների խորհրդարանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Նիդեռլանդական օրագիր» կայքը։

Նշվում է, որ այս նշանակալի առիթով Անի Զալինյանին շնորհավորանքներ են հղել մի շարք հայկական կազմակերպություններ և անհատներ։

Անի Զալինյանն առաջադրվել էր GroenLinks-PvdA դաշինքի կողմից։ Նրա ընտրվելը խորհրդանշում է ազգային բազմազանության և ներգրավվածության կարևոր առաջընթաց Նիդեռլանդների քաղաքական դաշտում։

Խորհրդարանական ընտրությունները Նիդեռլանդներում կայացել էին հոկտեմբերի 29-ին։ Ըստ նախնական տվյալների՝ ընտրություններում հաղթանակ է տարել «Դեմոկրատներ 66» կուսակցությունը։

«Դեմոկրատներ 66»-ը կստանա խորհրդարանի 150 տեղերից 27-ը։

Ծայրահեղ աջակողմյան «Ազատություն» կուսակցությունը որը մի քանի տասնորդական տոկոսով քիչ ձայն է հավաքել, արդյունքում նույնպես պետք է ստանա 27 տեղ։ Երրորդ տեղը զբաղեցնում է աջ-լիբերալ Ազատության և ժողովրդավարության ժողովրդական կուսակցությունը, որը կստանա 22 մանդատ։ GroenLinks-PvdA դաշինքը, որով Անի Զեյնալյանը պատգամավորի մանդատ է ստացել, խորհրդարանում կունենա 20 տեղ։ Նախորդ ընտրությունների արդյունքներով դաշինքը Նիդեռլանդների խորհրդարանում 25 տեղ ուներ։

Ամենից շատ դիտված

14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
13:23 Ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ բնակչության մեծ մասը դեմ է Փաշինյանի վարած քաղաքականությանը. ԱԺՄ
10:48 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Hyundai-ի վարորդի և 9 ուղևորների մոտից հայտնաբերվել է ընտրակաշառք տալու համար նախատեսված գումար
13:57 Պուտինը խելագար է, բայց պատրաստ ենք բանակցել. Զելենսկի
16:30 Փողոցային պայքարի շնորհիվ Փաշինյանը կհաղթահարի՞ լեգիտիմության ճգնաժամը
16:51 Փամբակ գետում ջրահեղձ եղած 7-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել
21:53 Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը