Ներքին Խոսք 8 ամիս առաջ - 19:12 29-10-2025

Կանաչապատման ՀՈԱԿ-ը փողոցների ծառերը այլանդակեց, հիմա էլ անցել է դպրոցներին

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանն այսօր լուսանկարներ էր հրապարակել ֆեյսբուքյան իր էջում՝ տեղեկացնելով, որ Շենգավիթ վարչական շրջանում գտնվող № 66 դպրոցի մոտ հացենի է ոչնչացվել Կանաչապատման ՀՈԱԿ-ի աշխատակիցների կողմից։

«Ծառն ամբողջությամբ ոչնչացրել են։ Այն այլևս չի վերկանգնվի, որովհետև հացենի ծառատեսակը թեղի չի, նա չունի վերականգնողական այդքան ռեսուրս, այն տարիների ընթացքում չորանալու է»,- Oragir․News-ի հետ զրույցում ափսոսանք հայտնեց ավագանու անդամը։

«Բացարձակ առողջ ծառ է, Կանաչապատման ՀՈԱԿ-ը փողոցների ծառերն այլանդակեց, վերջացրեց, հիմա անցել է դպրոցների տարածքներին։ Կա առաձնահատկություն ծառերի մեջ․ կա ծառ, որն ի վիճակի է վերականգնվել նման կորստից հետո, և կան ծառատեսակներ, որոնք երբեք չեն վերականգնվում։ Դրանցից են՝ կաղնին, հացենին, բարդին»,- նշեց նա։

Քրիստինա Վարդանյանի խոսքով՝ Կանաչապատման ՀՈԱԿ-ը երրորդ տարին անընդմեջ նույն խորը էտն է իրականացնում։

«Ի՞նչ եք անում Երևանի հետ։ Ո՞վ է, ի վերջո, պատասխան տալու երևանցիների առողջության համար։ Բնակչության մոտ այսօր թթվածնային քաղց է սկսվում։ Մենք կատաստրոֆիկ վիճակում ենք հանրային առողջապահության տեսանկյունից»,- նշեց մեր զրուցակիցը։

Խնդրի վերաբերյալ Oragir․News-ը պարզաբանում ստացավ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի գլխավոր դենդրոլոգ Արծվի Գրիգորյանից։

«Դպրոցների բակերում հիմա էտման աշխատանքներ են կատարվում։ Քանի որ դրանք վթարային են եղել, ենթադրում եմ, դրա համար էլ էտվել են»,- ասաց ՀՈԱԿ-ի գլխավոր դենդրոլոգը։

Հարցին, թե՝ Քրիստինա Վարդանյանը պնդում է, որ նշվածը միանգամայն առողջ ծառ է եղել, և ոչ մի խնդիր չի ունեցել, Արծվի Գրիգորյանն արձագանքեց․

«Քրիստինա Վարդանյանը սխալ բաներ է ասում, լավ էլ վերականգնվում են։ Հիմնականում մեր աշխատակիցները չորացած և հիվանդ ճյուղերն են հեռացնում, և եթե վթարային ճյուղեր կան՝ կարճացնում են։ Ուրեմն՝ անհրաժեշտություն է եղել, որ էտել են։ Մենք ժամանակ ու տեխնիկա չունենք, որ դնենք՝ ավելորդ տեղը պատահած ծառ էտենք»,- եզրափակեց գլխավոր դենդրոլոգը՝ խոստանալով խնդրի շուրջ մեկ ուրիշ անգամ զրուցել։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից