Ներքին 4 տարի առաջ - 11:31 22-07-2022

Կենդանիների սննդի պահեստից մինչև խնամքի ու այգու կանաչապատման հարցեր. շրջայց Կենդանաբանական այգում

Հուլիսի 21-ին Երևանի կենդանաբանական այգում շրջայց են ունեցել Երևանի ավագանու Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հայկ Միրզոյանը, հանձնաժողովի անդամներ Իզաբելլա Աբգարյանը ու Քրիստինա Վարդանյանը։ Հանձնաժողովի գործունեության ոլորտներից մեկը բնապահպանությունն է, որի մաս է կազմում նաև Կենդանաբանական այգին իր խնդիրներով։ Այս մասին նշվում է Երևանի կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջում:

Այցին մասնակցել են նաև Երևանի կենդանաբանական այգու կառավարման խորհրդի նախագահ Կարեն Մանվելյանը, անդամներից Վահան Հակոբյանը, այգու տնօրենի գիտական գծով տեղակալ Աշոտ Ասլանյանը, Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանը, ովքեր ևս Կենդանաբանական այգու կառավարման խորհրդի անդամներ են և Այգու տնօրենի ընդհանուր գծով տեղակալ Հովհաննես Բալյանը։

Կենդանաբանական այգու տնօրենի ժ/պ Էդմոնդ Ղազարյանն ուղեկցել է նրանց, ներկայացրել Այգում արդեն կատարված և ընթացող աշխատանքները, առաջնային լուծում պահանջող խնդիրները, ապագա պլաններն ու Այգու զարգացմանն ուղղված ծրագրերը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ