Ներքին 1 տարի առաջ - 14:50 27-10-2025

Գյումրիի դեպքերով 41 անձ մեղադրյալ է, այդ թվում՝ երկու անչափահաս

Գյումրիում անցած շաբաթասկզբին՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունից հետո բերման ենթարկված 41 անձանցից 24-ը կալանավորվել են մինչև երկու ամսով, 15-ի դեպքում սահմանվել է տնային կալանք, 1 -ի նկատմամբ՝ վարչական հսկողություն, հայտնում են Քննչական կոմիտեից:

Նրանք մեղադրվում են գործի քննությանը միջամտելու և զանգվածային անկարգությունների մասնակցելու կամ՝ դրդելու համար։

Կալանավորվածների թվում են քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռները, ապօրինի շինությունների բաժնի պետ Արթուր Մեսրոպյանը, քաղաքապետի խորհրդական Աշոտ Պետրոսյանը: Տնային կալանքի տակ է ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի զոքանչը:

Մեկ անչափահասի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքը, մյուս անչափահասի նկատմամբ՝ տնային կալանքը:

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
17:28 39 անշարժ գույք, 5 մեքենա և միլիոնավոր դրամների ավանդներ․ ինչ ունի Ամասիայի ՔՊ-ական համայնքապետի ընտանիքը
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա