Մամուլ 46 րոպե առաջ - 08:20 05-11-2026

Ստուգել են անգամ Սամվել Կարապետյանի տան «լուկն ու պադվալը»․ «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահները Սամվել Կարապետյանի տունը խուզարկելու ժամանակ տան անդամներին հայտնել են, թե ինչքան դուռ կա, պետք է բացեն։ Արդյունքում Կարապետյանի առանձնատան ներսի բոլոր դռները բացել են, ու իրավապահները խուզարկել։

Տանից տարել են հեռախոսները, համակարգիչներ ու այլ թղթեր։ Ասել է, թե անգամ տան ներսի «լուկն ու պադվալն» էլ անգամ բացել են ու խուզարկել։

Հիշեցնենք, որ ՔԿ-ից հայտնել էին, որ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները չարաշահելու և արդյունքում ՓԲ ընկերությանն առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս հասցնելու, առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթով 65 բնակարաններում և ընկերությունների գործունեության հասցեներում իրականացնում են միաժամանակյա խուզարկություններ։ Սամվել Կարապետյանին և ևս 8 անձի մեղադրանք է առաջադրված, և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանավորման»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
17:28 39 անշարժ գույք, 5 մեքենա և միլիոնավոր դրամների ավանդներ․ ինչ ունի Ամասիայի ՔՊ-ական համայնքապետի ընտանիքը
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա