Մամուլ 1 ժամ առաջ - 07:23 05-11-2026

Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագրին հղումը հանելու իշխանական օրակարգը որևէ աղերս չունի ներքին պետական անհրաժեշտության հետ։ Սա Ադրբեջանի հերթական տեխնիկական պահանջն է, որի նպատակը հայ ժողովրդին նոր զիջումներ պարտադրելն է։

Իրականում իրավիճակը շատ պարզ է ու ցանկացած քաղաքացու համար հասկանալի. դեռևս 2024 թվականի սեպտեմբերի 26-ին Սահմանադրական դատարանը (սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վերաբերյալ որոշմամբ) արդեն իսկ տվել է այս հարցի սպառիչ իրավական լուծումը։ ՍԴ-ն հստակ արձանագրել է, որ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին արվող հղումը վերաբերում է բացառապես այն հիմնարար սկզբունքներին ու համազգային նպատակներին, որոնք արտացոլված են Սահմանադրության բուն տեքստում։ Իսկ Սահմանադրության բուն տեքստում Արցախի մասին կամ որևէ հարևան երկրի նկատմամբ տարածքային պահանջ պարունակող որևէ դրույթ կամ խոսք պարզապես չկա։

Հետևաբար, իրավական առումով որևէ բան չի փոխվում. Հայաստանը որևէ երկրից տարածքային պահանջ չունի, իսկ Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջը զուրկ է որևէ իրավական հիմնավորումից։ Սա նշանակում է, որ Մայր օրենքից Հռչակագիրը հանելը ոչ թե իրավական կամ ներքին օրակարգի հարց է, այլ բացառապես Ադրբեջանի հերթական պահանջի կատարում»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
17:28 39 անշարժ գույք, 5 մեքենա և միլիոնավոր դրամների ավանդներ․ ինչ ունի Ամասիայի ՔՊ-ական համայնքապետի ընտանիքը
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա