Ուղիղ եթեր
Թշնամու նշանառության տակ ենք, բայց չենք կարող արտն անմշակ թողնել․ արցախցի
copy image url

Թշնամու նշանառության տակ ենք, բայց չենք կարող արտն անմշակ թողնել․ արցախցի

Ներքին 2 տարի առաջ - 22:23 20-03-2023
«Ադրբեջանցիները մեր ուղղությամբ սկսեցին կրակել՝ տեսնելով, որ գյուղատնտեսական, ավել շուտ՝ արտերի պարարտացման աշխատանքներ էինք իրականացնում»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին պատմեց Արցախի Մարտունու շրջանի Հերհեր համայնքի ղեկավար Արման Ալեքսանյանը։

«Հակառակորդը կրակ բացեց տրակտորի ուղղությամբ։ Դա ոչ թե Հերհեր գյուղի վարչակա տարածքում է եղել, այլ Թաղավարդ գյուղի վարչական տարածքում։ Բայց Հերհերի բնակիչ է եղել»,- ասաց նա։

Oragir.News-ի զրուցակցի խոսքով՝ 34-ամյա երիտասարդը, բարեբախտաբար, որևէ վնասվածք չի ստացել։

«Կրակը բացելու պահին աշխատանքներն արդեն ավարտական փուլում էին գտնվում։ Ուղղակի ավարտեցինք ու դուրս եկանք։ Այո՛, ես նույնպես մոտակայքում էի։ Ճիշտն ասած, տրակտորն իմն էր»,- ասաց նա։

Արման Ալեքսանյանի խոսքով՝ ադրբեջանական հենակետերն իրենց բնակավայրերից գտնվում են 600-1800 մետր հեռավորության վրա։

«Նայած, թե որ դաշտի մասին խոսենք։ Որոշ վայրերում թշնամին կարող է մի փոքր հեռու կամ մոտ տեղակայված լինել, բայց որ կրակում են, պարզ է, որ վտանգավոր է։ Տեղեր կան, որ չի երևում, տեղեր էլ կան, որ անմիջապես իրենց աչքի առաջ են։ Այսինքն, ցանկացած պահի կարող են կրակ բացել տեղի բնակիչների ուղղությամբ»,- ասաց նա։

Այդուհանդերձ, Ալեքսանյանի խոսքով, դրանից արցախցի մեր հայրենակիցների տրամադրվածությունը չի վնասվում, աշխատանքներն էլ, անկախ ամեն ինչից, չեն դադարում։

«Դե այնպես է, որ գնում ենք, աշխատում ենք։ Բոլորս էլ քաջատեղյակ ենք մեր թշնամուց, իր ձեռագիրը չի փոխվում։ Միշտ էլ այդպես է անում, ուզում է, որ մեր հողերի վրա չաշխատենք։ Բայց դե ստիպված ենք աշխատել, որովհետև այս օկուպացիայի արդյունքում շատ քիչ հնարավորություններ ունենք, որ դա չանենք, ապա ինչո՞վ զբաղվենք։ Բացի դրանից՝ պարենային անվտանգության հարցն էլ չէ՞ պետք է լուծենք»,- ասաց նա։

Մեր զրուցակիցը համոզմունք հայտնեց, որ այսպիսով թշնամին նպատակ է դրել վերջնական կետին հասցնել շրջափակման իր նպատակը։

«Անընդհատ խոչընդոտներ են ստեղծում, որպեսզի բնակչությունը հուսալքվի լրիվությամբ, առաջին անհրաժեշտության, նույնիսկ հացի խնդիրը չկարողանա լուծել»,-ասաց նա։

Այս առումով՝ մեր հայրենակիցը վստահեցրեց, որ ադրբեջանական նպատակներն իրենց կամքի ուժի դեմ չեն կարող մրցել։

«Արդեն հասկանալի է, որ տրամադրված չլինենք, հակառակորդի աչքի առաջ ցորեն էլ չենք մշակի։ Այդ դաշտում մենք ենք, չէ՞, ցորեն ցանել, հիմա էլ պարարտանյութ ենք տալիս։ Այդ ամեն ինչն արել ենք նույն ձևով՝ իրենց աչքի առջև։ Ուրիշ տարբերակ չունենք։ Իրենք են եկվորը, թող իրենք գնան»,- ասաց նա։

Արման Ալեքսանյանի խոսքով՝ պարզ բան է, որ թշնամին բազմաթիվ տարիներ իր աչքն այս հողերի վրա է դրել։ Նա չբացառեց, որ բնակչի ուղղությամբ արձակած կրակոցները նաև լարում հրահրելու նպատակ ունենա։ Այդուհանդերձ, այս պահի դրությամբ համոզմունք հայտնեց,որ ներկայում նրանց նպատակն աշխատանքները խոչընդոտելն է։

«Մի քանի օր առաջ նաև Մաճկալաշենի ուղղությամբ կրակոցներ եղան։ Ոստիկանների դեպքը նույն օրը եղավ, Բերդաշենի ուղղությամբ կրակեցին։ Լինում են էլի այդպես գյուղատնտեսական ակտիվ աշխատանքների փուլում, հիմա դաշտ դուրս գալու սեզոնն է էլի։ Ակտիվանում են։ Նույնկերպ ակտիվանում են աշնանացանի ու հունձի աշխատանքների ժամանակ։ Դեպքեր են լինում՝ խաղաղապահներով ենք գնում, դեպքեր են լինում՝ առանց խաղաղապահների։ Երբ ոնց ստացվում է։ Չենք կարող ամեն անգամ սպասել։ Ռիսկայի է, բայց անում ենք»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
17:25 Սա ՀՀ իրավական պատմության մեջ նմանատիպ գործով 1-ին հաղթանակն է. փաստաբանը՝ Սոնա Աղեկյանի գործով վճռի մասին
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն
20:30 Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն