Մոտ 1 ամիս առաջ՝ սեպտեմբերի 25-ին, Արցախի Հանրապետության Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի, ինչպես նաև ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված և ՀՀ տեղափոխված անձանց թիվը 167 է։
Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից
Oragir.News-ին հայտնեցին, որ նրանցից 80-ը դուրս են գրվել, մի մասը բուժում է ստանում արտերկրում, ցավոք նաև մահվան դեպքեր են գրանցվել։
«19.10.2023 11:00-ի դրությամբ ԼՂ-ից ռազմական գործողությունների և պայթյունի հետևանքով ՀՀ տեղափոխված և մայրաքաղաքի բժշկական տարբեր կենտրոններում բուժում ստացող պացիենտների թիվը` 167 է:
Նրանցից 26-ի վիճակը ծանր է, 10-ինը` ծայրահեղ ծանր: Մինչ այս պահը (սկսած սեպտեմբերի 24-ից` օդային և ցամաքային ճանապարհով տուժածների տեղափոխումից) գրանցվել է մահվան 41 դեպք: Մեծ մասը` այրվածքի հետևանքով: 19 պացիենտ իրենց բուժումը ստանում է արտասահմանյան տարբեր կլինիկաներում:
Վերջին շաբաթվա ընթացքում 80 բուժառու է դուրս գրվել լավացումով, սակայն շարունակում են գտնվել բժիշկների ամբուլատոր հսկողության տակ»,- հայտնեցին Առողջապահության նախարարությունից՝ հավելելով, որ այրվածքների հետևանքով մահացածների մեջ 1 անչափահաս է եղել։