Կալանավայրերում մանրէաբանական զանգվածային անալիզ է նախապատրաստվում
Օրերս Ազգային ժողովում ընդդիմադիր պատգամավոր Արամ Վարդևանյանը թեժ բանավեճ էր ծավալել Քրեակատարողական հիմնարկներում տիրող ծանր իրավիճակի ու դրա լուծման հեռանկարների վերաբերյալ։
Այս համատեքստում ուշագրավ է, որ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը մոտ 2 միլիոն դրամով «Ախտահանման կենտրոն» ՓԲԸ-ից ձեռք է բերել «մանրէաբանական անալիզի ծառայություններ», ինչը վկայում է, որ կալանավայրերում առկա է համաճարակի առնվազն ռիսկ։