Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 16:43 07-01-2025

Անչափահաս աղջկան բռնության ենթարկելու դեպքով կա մեկ մեղադրյալ. ՔԿ

Երևանում անչափահաս աղջկան բռնության ենթարկելու դեպքով կա մեկ մեղադրյալ։ Այս մասին հայտնեցին Քննչական կոմիտեից։

Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, այն է սեքսուալ բնույթի բռնի գործողության կատարումը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ առողջությանը ծանր վնասի պատճառում կամ հոգեկան խանգարում կամ հանգեցրել է հանցագործությունից տուժած անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի ինքնասպանության կամ առաջացրել է այլ ծանր հետևանք։

Ավելի վաղ հայտնել էինք, որ shamshyan.com-ի տեղեկություններով, դեկտեմբերի 20-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում մի կին ահազանգել է, որ իր 15-ամյա աղջիկը իր 13-ամյա ընկերուհու հետ, ովքեր սովորում են մարզի դպրոցներից մեկում, տանից դուրս են եկել դպրոց գնալու և նրանց գտնվելու վայրի մասին այլևս տեղեկություններ չունեն։
Արդեն դեկտեմբերի 21-ին Երևանի քրեական և Կենտրոնի համայնքային ոստիկանները երեխաներին հայտնաբերել են Երևան քաղաքի Կողբացի փողոցի շենքերից մեկում։

Հայտնաբերել են նաև Երևանի բնակիչ 19-ամյա Հարություն Ք․-ին և Շիրակի մարզի բնակիչ 23-ամյա Գարեգին Ա․-ին։ Վերջիններս քրեական ոստիկանների կողմից ձերբակալվել և տեղափոխվել են Երևանի քրեական վարչություն։
Արդեն ոստիկանությունում երեխաներից մեկի մայրը հայտնել է, որ այդ անձինք Կողբացի փողոցի իրենց կողմից վարձակալված բնակարանում սեռական հարաբերություն են ունեցել երեխաներից մեկի հետ։

Կասկածյալներ Հարություն Ք․-ին և Գարեգին Ա․-ին ոստիկանությունից ներկայացրել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժին։

Կայքի տեղեկություններով օրեր անց 15-ամյա աղջիկը մահացել է։

Ամենից շատ դիտված

21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
22:55 Թուրք խոհարարը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է Ադանա՝ քաբաբ ուտելու
20:00 Ապօրինի միգրանտներին Հայաստան ուղարկելու հնարավորությունը պետք է անհապաղ մերժվի․ քաղաքագետ
12:18 Փաստացի զրկում՝ քաղաքացիությունից. Պուտինը ստորագրել է արտագաղթողների դեմ նոր օրենքը
17:07 40 օր առանց Ալետայի․ Նորայր Նիկոյանը հրապարակում է արել քրոջ մահից հետո
23:18 Կյանքից հեռացել է «Նաիրի» և «Էրեբունի» ԲԿ-ների հիմնադիր Հարություն Քուշկյանի մայրը
14:25 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, դստերն ու փեսային բնակարան են նվիրել