Արտաքին 8 ամիս առաջ - 14:45 25-10-2025

Լիտվան փակել է Բելառուսի հետ սահմանային անցակետերը օդերևութաբանական զոնդերով ծխախոտի մաքսանենգության պատճառով

Բելառուսից օդերևութաբանական զոնդերի միջոցով ծխախոտի մաքսանենգության պատճառով Լիտվայում ուրբաթ ուշ երեկոյան դադարեցվել է Կաունասի և Վիլնյուսի օդանավակայանների գործունեությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Լիտվայի ազգային ռադիոն` մանրամասնելով, որ միջադեպի հետևանքով այս շաբաթ արդեն երկրորդ անգամ որոշում է կայացվել ժամանակավորապես փակել Բելառուսի հետ դեռևս գործող սահմանային երկու անցակետերը։

«Այս իրավիճակին ի պատասխան՝ Պետական ​​սահմանապահ ծառայությունը մինչև ժամը 12:00-ն փակել է Բելառուսի հետ Շալչինինկայի և Մեդինինկայի սահմանային անցակետերը», - աղբյուրի փոխանցմամբ՝ հայտարարել է Լիտվայի վարչապետ Ինգա Ռուգինիենեն։

Ըստ վարչապետի՝ Բելառուսից Լիտվա օդերևութաբանական զոնդերի զանգվածային մաքսանենգության կրկնության դեպքում, հարևան երկրի հետ սահմանը լիովին կփակվի։
Նշվում է, որ շաբաթվա ընթացքում Լիտվա են անցել մի քանի տասնյակ մաքսանենգ օդերևութաբանական զոնդեր։ Արդյունքում, Վիլնյուսի օդանավակայանի գործունեությունը խափանվել է, ինչը ազդել է մոտ 30 չվերթի վրա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից