Մամուլ 11 ամիս առաջ - 08:32 22-10-2025

Սեփական նախագիծը արհամարհեցին․ Հրապարակ

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ «Երեկ ՔՊ-ն մերժեց «Ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին» հայտարարության նախագիծը, որը ներկայացրել էր «Պատիվ ունեմ» խմբակցությունը, եւ որը, կարճ ասած, իմպիչմենտի հիմքերի մասին նախագիծն է։ Այն գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացությունն էր ստացել: Իսկ ԱԺ լիագումար նիստում չընդգրկվեց, քանի որ օրակարգ մտցնելու հարցին ստացավ 48 դեմ, 24 կողմ եւ 2 ձեռնպահ ձայն։ Որ իշխող թիմը ոչ մի պարագայում չէր ընդունելու նախագիծը, ի սկզբանե պարզ էր, բայց որ ընդդիմությունն էլ մատների արանքով կնայեր այդ նախագծին` չէր ներկայանա նիստին, մանավանդ՝ նախագծի հեղինակ ֆրակցիայի պատգամավորները, դժվար էր պատկերացնել: Իսկ նախագծի քվեարկությանը բացակայում էին ՊՈՒ-ից Թագուհի Թովմասյանն ու Մարտուն Գրիգորյանը՝ չհաշված հավերժ բացակայող Իշխան Զաքարյանին, «Հայաստան» դաշինքից էլ՝ 7 պատգամավոր»։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
19:20 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
21:10 Ռոնալդուի վարքագիծը քննադատության է արժանացել Պորտուգալիայի հավաքականի շուրջ սկանդալի ֆոնին