Մամուլ 11 ամիս առաջ - 08:29 22-10-2025

36 թեկնածուն էլ կտրվել է քննությունից․ ովքեր են մասնկացել․ Հրապարակ

«Հրապարակ օրաթերթ»-ը գրւմ է․ «Հոկտեմբերի 2-ին Բար­ձրա­­­գույն դատական խորհրդում անցկացվել է քրեական մասնագիտացման դատավորների հավակնորդների քննություն, որին մասնակցել է 36 անձ։ Քննությանը մասնակցած երկու թեկնածուի մասին «Հրապարակ»-ը գրել էր․ մեկը Ներսես Զեյնալյանն է` արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի խորհրդականը, մյուսը` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի օգնական Կարլեն Գրեյանը։

Ի դեպ, նոր տեղեկություն ենք ստացել, որ քննությանը մասնակցել է նաեւ մի քանի ընդդիմադիրների նախորդ երթին մասնակցած եւ երթից հետո կալանավորված տաշիրցիների գործով դատախազ Հայկ Ավետյանը։

Տեղեկացանք, որ Բարձրագույն դատական խորհրդում ամփոփվել են քննության արդյունքները, եւ քննությանը մասնակցած, դատավոր դառնալու հայտ ներկայացրած 36 անձից ոչ մեկը չի կարողացել նվազագույն շեմը հաղթահարել՝ չի ստացել 80 միավոր։ Այսինքն՝ ոչ մեկը չի անցել երկրորդ փուլ։ Իսկ առաջին փուլը սովորաբար ավելի հեշտությամբ են հաղթահարում, քան՝ երկրորդը»։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
19:20 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
21:10 Ռոնալդուի վարքագիծը քննադատության է արժանացել Պորտուգալիայի հավաքականի շուրջ սկանդալի ֆոնին