Թրամփը չեղարկել է Պուտինի հետ սպասվող հանդիպումը։
Նախագահների երկրորդ անձնական հանդիպումը ձախողվել է, երբ պարզ է դարձել, որ Պուտինը պատրաստ չէ զիջումների գնալ և շարունակում է արմատական պահանջներ ներկայացնել:
Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյայի:
Գործակալության աղբյուրը հայտնել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև առաջիկա հանդիպումը, որը նախատեսված էր Բուդապեշտում Պուտին-Թրամփ գագաթնաժողովին նախապատրաստվելու համար, նույնպես չի կայանա։