Ներքին 9 ամիս առաջ - 12:20 21-10-2025

Հարյուրավոր վարորդներ չեն կարողանում բեռները տեղ հասցնել, իսկ իրավիճակի պատասխանատու իշխանավորները Ֆեյսբուքում հրճվում են Գյումրու քաղաքապետի ձերբակալությամբ

100-ավոր վարորդներ ՌԴ օրենքի փոփոխության հետևանքով չեն կարողանում մուտք գործել այդ երկիր ու բեռները տեղ հասցնել, իսկ ՔՊ-ն պատգամավորներով ու Էկոնոմիկայի նախարարով, խնդրի լուծումը գտնելու, ՌԴ-ի հետ բանակցելու փոխարեն, Ֆեյսբուքում հրճվում է Գյումրու քաղաքապետի ձերբակալության թեմայով, գրել է Արման Թաթոյանը։

«Սա է այս իշխանության դեմքը. իրենց վերապահված աշխատանքից գլուխ չհանող մարդկանց մի բան է մնում՝ անել այն, ինչ լավ աշխատում է, փորձված է՝ գեներացնել հասարակությունում ատելություն «նախկինների» նկատմամբ, որ իրենց այդ ֆոնին փառք տան։

Խնդիրն այն է, որ հունվարի 1-ից ուժի մեջ է մտել օրենք՝ համաձայն որի, ուղևորափոխադրողներն ու բեռնափոխադրողները ՌԴ-ում կարող են մնալ օրացուցային տարվա ընթացքում 90 օր՝ նախկին 180 օրվա փոխարեն։ Շուրջ 1 ամիս է՝ բավականին լուրջ հսկողություն է ՌԴ տարածքում, քանի որ խախտումների վերացման համար տրված ժամկետը լրացել է, տասնյակից ավելի բեռնափոխադրողների արգելվել է ՌԴ մուտք գործել 5 տարի ժամկետով՝ թույլատրելի օրերի քանակը գերազանցելու համար։

Երեկ ու այսօր ինձ դիմել են այս պահին սահմանին կանգնած վարորդներ։

Մարդիկ ակնկալում են, որ Ղազախստանի օրինակով, Հայաստանն էլ բանակցի ՌԴ-ի հետ, որպեսզի մեղմացնող կարգավորումներ ընդունվեն հայաստանյան վարորդների համար։

Այս պահին կանգնած է արտահանման հիմնական ուղղությունը, տնտեսությունը, ըստ էության, կաթվածահար վիճակում է: Ըստ «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության տնտեսագիտական վերլուծության` խցանումներն իրենց հերթին կարող են ազդել ներմուծման վրա, ինչը կարող է հանգեցնել առաջին անհրաժեշտության ապրանքների դեֆիցիտի և գների աճի: Այս ամենն էլ, բնականաբար, հարվածելու է մարդկանց գրպանին:

Աշխատել չգիտեք, պետք է հեռանաք, որ գան մարդիկ, որոնք կարող են գործ անել ատելություն սփռելու փոխարեն` հանուն երկրի, ոչ թե հանուն սեփական իշխանության»։

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
20:00 Ապօրինի միգրանտներին Հայաստան ուղարկելու հնարավորությունը պետք է անհապաղ մերժվի․ քաղաքագետ
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան