Ներքին 1 տարի առաջ - 20:08 11-08-2025

Գեղարքունիքի մարզում հարյուրավոր տաքսու վարորդներ բողոքի ակցիա են իրականացրել՝ ընդդեմ Yandex-ի․ shamshyan.com

Այսօր, օգոստոսի 11-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում։

Yandex տաքսի ծառայություն կատարող մեծ թվով վարորդներ հավաքվել էին Երևան–Սևան–Իջևան ավտոճանապարհի ժողովրդին հայտնի Սևանի թերակզու խաչմերուկում ու պահանջում էին, որպեսզի ՀՀ կառավարությունը, ինչու չէ՝ նաև Գեղարքունիքի, Տավուշի, Կոտայքի մարզպետները, ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ ոստիկանությունը, ՀՀ քննչական կոմիտեն, Ազգային անվտանգության ծառայությունը վերջապես կանգնեն իրենց թիկունքին և վերջ տան Yandex-ի ապօրինություններին։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ակցիայի մասնակիցները ասում էին՝

«Yandex-ը մի իսկական փորձանք է դարձել վարորդների գլխին։
Ինչքան վստահ լինեն իրենց անպատժելիության վրա, որ առհամարհած ունենան նաև Հայաստանում գործող օրենքները, որ մեզ բոլորիս՝ որոնց թիվը ոչ 5 հազար է, ոչ 10 հազար՝ 100 հազից էլ ավել կլինի, մատների վրա խաղացնի։

Yandex-ը ինչ իրավունք ունի իմ տվյալները, իմ անձնական խոսակցությունները ձայնագրի, Yandex-ը ինչ իրավունք ունի իմ բանկային քարտից փողեր տանի։

Դիմել ենք անգամ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, մի զավեշտալի ու էն տեսակ պատասխան են տվել, թե Մարդու իրավունքների պաշտպանը լծակներ չունի ձեզ օգնելու։

Տեսնում եք՝ ինչ պատասխան են տվել, որ եփած հավի ծիծաղը կգա։

Լավ, ի վերջո ով կամ ովքեր են մեր խնդիրը լուծելու։

Այսօր այստեղ հավաքվել ենք մի մասով։ Բայց Դիլիջանում, Իջևանում, Կոտայքի մարզում, անգամ Երևանում մարդիկ պատրաստվում են Yandex-ի դեմ ի նշան բողոքի ակցիաներ իրականացնել։

Այսօր չենք դիմում կտրուկ միջոցների՝ հույս ունենալով, որ մեր ձայնը վարչապետ Նիկոլ Փաշինյանին կհասնի, քանի որ որոշ նախարարներ երևի թե սխալ տեղեկություններ են փոխանցում վարչապետին։

Դրա համար էլ, հավատալով վարչապետին և իրավապահ համակարգին, այս պահին չենք դիմում կտրուկ միջոցների, այդ թվում՝ Երևան–Սևան–Իջևան ճանապարհը երկկողմանի փակելու գաղափարից։

Արդեն մեր համբերության բաժակը այնքան է լցվել, որ էլ տեղ չկա։

Ստացվում է՝ մենք աշխատում ենք, իսկ Yandex-ում գտնվող անհասկանալի, անգամ անհասցե մարդիկ մեր հաշվին իրենց թափաններն են լցնում»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը