SHAMSHYAN.com-ը տարբեր տարիներին, իսկ վերջին անգամ 2025 թվականի ապրիլի 15-ին, ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել, որով վարորդների խնդրանքն էր փոխանցել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, որպեսզի քաղաքապետարանը վերջապես ինչպես խոստացել էր Արին Բերդի փողոցում, որը մի քանի կիլոմետր է, կատարի ասֆալտապատման աշխատանքներ ու վարորդներին փրկի ամեն օր ավտոմեքենաներ ջարդելու արատավոր երևույթից։
Անգամ վարորդները բողոքի ակցիա էին իրականացրել, երթևեկությունը կաթվածահար էին արել ու դեպքի վայր էր ժամանել Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը և վարորդներին տեղեկացրել էր, թե Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը խոստացել է, որ օրերի ընթացքում ճանապարհաշինարարները կսկսեն ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Վարորդները միամտորեն հավատացել էին թաղապետին ու դադարեցրել էին բողոքի ակցիան։
Ցավոք, կարճ ժամանակ անց վարորդները համոզվել էին, որ թաղապետը հերթական փափուկ բարձն է դրել իրենց գլխի տակ ու նորից շարունակել էին իրականացնել բողոքի ակցիա, որից հետո վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հեռուստատեսությամբ հայտարարել էր, որ կառավարությունը, ընդառաջելով բազմահազարանոց վարորդների ու քաղաքացիների խնդրանքին, նշված ճանապարհը հիմնովին վերանորոգելու համար հատկացրել է 1 միլիարդ դրամ, ու հաշված օրերի ընթացքում վարորդներն ականատես կլինեն, թե ինչպես են ճանապարհաշինարարները մեծ թափով գործի անցել։
Այս անգամ վարորդներն ու քաղաքացիները նորից հավատացել էին ու դադարեցրել իրենց հետագա բողոքի ակցիաները։
Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ը հարյուրավոր վարորդներից ահազանգեր է ստանում, ովքեր հայտնում են, որ սկսելու են բողոքի զանգվածային ակցիաներ, քանի որ անգամ Արայիկ Հարությունյանի խոսքը գործ չդարձավ։
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում