Արտաքին 1 տարի առաջ - 12:52 18-10-2025

Ամենակարևորը հրադադարի հասնելն է, ամենադժվարը՝ տարածքների հարցը․ Զելենսկի

Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահը պատասխանել է լրագրողների հարցերին:

Անդրադառնալով հարցին, թե ինչ զիջումների է պատրաստ Կիևը և արդյոք կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարից՝ Վոլոդիմիր Զելենսկին պատասխանել է՝ այժմ ամենակարևորը հրադադարի հասնելն է:

«Մենք խաղաղություն ենք ուզում, իսկ Պուտինը՝ ոչ: Մենք պատրաստ ենք ցանկացած ձևաչափով բանակցությունների»,- շեշտել է Զելենսկին։

Ինչ վերաբերում է եվրատլանտյան ինտեգրմանը, Ուկրաինայի նախագահն ընդգծել է՝ Կիևի համար շատ ավելի կարևոր են անվտանգության հուսալի երաշխիքները։ Զելենսկին հավելել է, որ այժմ ամենադժվարը տարածքների հարցն է։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ